Հետո չասեք՝ չեմ ասել. Հող հանձնելու նախադրյալները

10/02/2019 12:55
Հետո չասեք՝ չեմ ասել. Հող հանձնելու նախադրյալները


Ես ի՞չ-որ արյան հոտեր եմ առնում. ինչ- որ արյան գետեր են աչքիս երևում։
Եթե մի պահ մտածեմ, որ տարածք հանձնելու օպերացիայի հեղինակը ես լինե՛ի, ի՞նչ կանեի…

Եթե ես լինեի, ապա ժողովրդին էշացման ճանապարհով հարցեր լուծելու հետ մեկտեղ, օպերացիայի որպես պլան «Բ» տարբերակ կընտրեի սա՝
ԱԱԾ-ի մի երակով ազգայնական ուժերին կտանեի վերահսկելի ապստամբության, ինչպես եղավ էն «կռազի գործ»-ի ժամանակ։
Երկրում կսարքեի քաղաքացիական պատերազմ, սահմանից զորքեր կբերեի, որ ապստամբներին ճնշեմ, կջլատեի երկրի ուժերը, երկրում կստեղծեի արհեստական խառնակ վիճակ, շատ հանգիստ թշնամին կվերցներ այն, ինչը նախօրոք պայմանավորվել ենք, հետո օտար ուժերին կխնդրեի զորքեր մտցնեն երկիր՝ իբր իմ ուժերից վեր է ապստամբներին ճնշելը, հետո մի 50 թշվառի քաղաքացիական պատերազմ սանձազերծելու համար ցմահ կդատեի՝ ամբողջ մեղքը գցելով նրանց վրա (եթե նրանք չապստամբեին, մենք չէինք պարտվի) մի հազար զոմբիների էլ կասեի քարոզի այդ գիծը տանեն և վերջ՝ գործն արվե՛ց և ես մնացի մաքուր։


Զգույշ եղե՛ք, հետո չասեք՝ չեմ ասել։


Աղբյուր