Սորոսը ակտիվանում է Հայաստանում. իսրայելական համաշխարհային ֆինանսական կենտրոնների հետաքրքրությունները անհանգստացնող են

09/02/2019 23:23
Սորոսը ակտիվանում է Հայաստանում. իսրայելական համաշխարհային ֆինանսական կենտրոնների հետաքրքրությունները անհանգստացնող են


Հետաքրքիր է, որ վերջին շրջանում կառավարության բարձր պաշտոններում են հայտնվում Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերը, սրան զուգահեռ Արցախի հարցով շրջանառության մեջ են դրվում ԼՏՊ-ի պարտվողական թեզերը: Իշխանափոխության հենց առաջին իսկ փուլում ամբողջ կառավարման համակարգում լցվել էին տարիներ շարունակ Սորոսի հիմնադրամից գրանտներ շահած մարդիկ:
Հայտնի է, որ վերջիններս կատաղի պայքար են մղում Հայ Առաքելական եկեղեցու, հայկական արժեհամակարգի ու ազգային ավանդույթների դեմ:

Այս նույն պատմության մաս է կազմում այն, որ Սորոսն իր թվիթերյան էջում օրեր առաջ գրել էր, թե ՀՀ-ի ներկայի ու ապագայի համար կարևոր է էլ ավելի զարգացնել ժողովրդական մեխանիզմներն ու քաղաքացիական հասարկության ներուժը:
Թե ինչ է լինում այն երկրների հետ, որտեղ Սորոսը հետաքրքրված է «ժողովրդավարության» զարգացմամբ, հայտնի է բոլորին՝ Սիրիա, Լիբիա, Ուկրաինա և այլն...

Գլոբալ իսրայելական ազդեցության գոտնիների հետ սերտ կապերի մեջ շարունակ կասկածվող ԼՏՊ-ն ինչու՞ է ակտիվացել այս ամենի ֆոնին, ի՞նչ արհավիրք է սպասվում Արցախին ու ՀՀ-ին, դժվար է կանխատեսել:
Այս նույն շղթայի մասնիկ է արդեն չարչրված ու ծիծաղելի մակարդակի փաստարկներով շարունակ հետաձգվող Ռոբերտ Քոչարյանի դատը:

Տակավին վերջերս կրկին դատարանն անորոշ որոշում կայացրեց. դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների բողոքը: Հայտնի չէ, թե որքան են արհեստական երկարացնելու այս գործընթացը:

Էյֆորիկ քնից զարթնած հանրությունը վերջերս հաճախ էր քննարկում այն հարցը, թե ինչու ԼՏՊ-ին չեն կանչում հարցաքննության: Տեսնելով, որ գործընթացի ամենաառանցքային խաղացողին քողարկելը լուրջ կասկածներ է առաջացնում, թավշյա արդարադատական համակարգը փորձեց ադեկվատության շղարշ ստեղծել՝ ԼՏՊ-ն հրավիրվեց հարցաքննության:

Հասկանալի է, որ Փաշինյանի դատական համակարգում Տեր-Պետրոսյանն օրենքից վեր է և այս ամենը PR նշանություն ունի:
Գաղտնալսումներից ակնհայտ երևում է, որ Փաշինյանն անձամբ է ղեկավարում գործընթացը ու պարզից էլ պարզ է՝ իր քաղաքական հայրն անձեռնամխելի է մնում գործընթացինց:

Լևոնի մասով շատ չֆիքսվենք, հասկանալի է, որ իր քաղաքական քավորին Փաշինյանը չէր թողնելու արդարադատության ենթարկեին, բայց մի ուրիշ տանջող հարցել է մնում. «Որ ամառը վստահ հայտարարում էին, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, ամեն ինչ շուտով հրապարակվելու է ու Քոչարյանին դատից առաջ մեղավոր էին նշանակում, բա ինչու՞ է հիմա այսքան ամեն ինչ ձգձվում, օրը մեջ հետաձգումներ են լինում, բռնում են բաց են թողնում, կարո՞ղ է պարզվի բավարար փաստեր չունեն ու իրենք իրենց եփած շիլայի միջից չեն կարողանում դուրս գալ»:

Այս երկրում մի մարդ կա՞, ով կկասկածի, որ բավարար փաստեր լինելու դեպքում Փաշինյանն օր առաջ կդատեր Քոչարյանին:
Ավաղ, մեր ազգը դանդաղ է զարթնում այս զարհուրելի նիրհի միջից, քչերն են նկատում, որ Արցախի հարցում պրինցիպյալ դիրքորոշում ունեցող ու ազդեցիկ մարդիկ մեկուսացված են, իսկ Լևոնի պարտվողական թեզերի ամենաուժեղ հակառակորդ Քոչարյանը կալանավորված է:

Պատմությունը կարծես կրկնվում է, էլի գառան դիմակ հագած գայլերը ներսից են հոշոտում ժողովրդին, իսկ եկեղեցու խորանը քանդում են օտարները...

Ֆիալկա Հախինյան