Հետ տվեք մեր փողերը

09/02/2019 00:26
Հետ տվեք մեր փողերը
Սիրելի հայրենակիցներ։
Վերջերս մենք ականատեսը եղանք թե ինչպես իշխանության ներկայացուցիչները (պարգեվավճար) անվան ներքո իրականացրեցին կոռուպցիա եվ յուրացրեցին միլիոնների հասնող գումարներ։
Ուստի փետրվարի 11-ին ժամը 12:00-ին բոլոր այս հարցով մտահոգ քաղաքացիներին հրավիրում եմ բողոքի ակցիայի,որը տեղի կունենա ՀՀ կառավարության շենքի մոտ։
Այս հարցը չի կարելի թողնել անպատիժ։
Գումարները յուրացրած պաշտոնյաներին կոչ ենք անում մինչեւ վերջին լուման վերադարձնել պետբյուջե։
Հետ տվեք մեր փողերը։
Հասարակությունը որոշում չի ընդունել ձեզ պարգեվատրելու։
Դուք գործել եք ապօրինի,առանց հաշվի առնելու հանրային կարծիքը։
Խնդրում եմ բոլոր նրանց ովքեր ցանկություն ունեն միանալ բողոքի այս ակցիային թող արձագանքեն։


Իրինա Հարությունյան