Նախընտրական Վարդենիս

09/02/2019 00:15
Նախընտրական Վարդենիս


Փետրվարի 17-ին Վարդենիս քաղաքում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են։ Ըստ տեղացիների, քաղաքում լարվածություն չկա,  ընտրությունների արդյունքներն անակնկալ են լինելու:

-Մի քաղաք է, մի ժողովուրդ, բոլորն իրար լավ են ճանաչում: Թեկնածուներին ուղնուծուծով ենք ճանաչում, նորմալ շնորքով մարդիկ են, բայց միեւնույնն է մեկն է ընտրվելու,- կատակում են վարդենիսցիները։

-Ոչ մեկից ճիշտ բան չեք իմանա, այնպես, որ անակնկալի թող սպասեն։ Ութ թեկնածուներն էլ հավասարազոր շանսեր ունեն, փոքր բնակավայր է, բոլորը իրար բարեկամ, ծանոթ, կոնֆլիկտային իրավիճակներ չեն լինի։ Համայնքի ղեկավար ընտրելուց ոչ մի դաբրո չի աշխատում, դա գործում եմ միայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչ ուզում են ասեն, հիմա, որ ասում են մարզպետը ասել է ընտրեք Պողոսին, ես գնում եմ ընտրեմ Պետրոսին, մարզպետ, որտեղի՞ց կիմանա ես ում եմ ընտրել։ Վարդենիսը խստաշունչ եղանակների պատճառով սպիտակ արջերի համար ապրելու տարածաշրջան է, մինչեւ մայիս, հունիս էստեղ ձյուն ա։ Օրական մի թագավոր ենք փոխում։ Նայեք մեր սահմանամերձ տարածքները շրջապատված են ձնոտ սարերով, քաղաքի փողոցները քանդված, նկարեք էս բաց լուկերը ամեն օր ավտոները ջարդուփշուր են լինում։ Մարոզներից քանդվում են,- իրենց նիստ ու կացն են ներկայացնում զրուցակիցներս։

-Հույս ունենք, որ նոր ղեկավար ընտրելով նա իր նոր գաղափարներով ու մտքերով կզարգացնի Վարդենիսը, որ ոչ թե գյուղի, այլ քաղաքի նմանվի։ Բոլորն էլ լավ տղաներ են, Գրիշան, Արսենը, Արամը, Կարենը եւ մնացած թեկնածուները, շատերին դպրոցում դասավանդել եմ գիտեմ, բոլորը շնորհալի մարդիկ են,- ասաց քաղաքի մանկավարժներից մեկը։


ՀՀ անշարժ գույքի Կադաստրի կոմիտեի Վարդենիսի սպասարկման գրասենյակի պետ՝ Գրիշա Աղաջանյանը համայնքի ղեկավարի թեկնածու է։ Վարդենիսում  քաղաքի բնակիչների հետ զրույցներում, մարդիկ դրական էին արտահայտվում Գ․ Աղաջանյանի անձի եւ գործունեության մասին։

-Գրիշա Աղաջանյանը մեր քաղաքի հարգված մարդկանցից մեկն է, երկար տարիներ աշխատել է պետական  կառույցներում ու միշտ հասարակ մարդկանց կողքին է եղել։ Ինչպես իր պոստին է պատասխանատու, էդպես էլ քաղաքի համար պատասխանատու կլինի,- ասացին քաղաքի բնակիչները։    

На данном изображении может находиться: 1 человек, костюм

Անկուսակցական թեկնածու Կարեն Մկրտչյանը 2017թ-ի նոյեմբերի 13-ից մինչեւ օրս աշխատում է Վարդենիսի քաղաքապետարանում՝ քաղաքապետի տեղակալ։

-Կ․ Մկրտչյանը գործի մարդ է, իր նշանակման օրվանից մինչեւ հիմա շատ օգտակար գործեր է արել մեր քաղաքի ու բնակիչների համար,-ասում են վարդենիսցիները։  

Անհատ ձեռնարկատեր համայնքի ղեկավարի թեկնածու  Արսեն Ամիրխանյանը երկար տարիներ աշխատել է անտառտնտեսությունում, այնուհետեւ 2001թ-ից մինչ օրս զբաղվում է բիզնեսով։

Նախընտրական շրջանում, վարդենիսցիների հետ հանդիպումներին, Ա․ Ամիրխանյանը՝ ներկայացնելով ծրագրերը նախատեսել է քաղաքի չլուսավորված փողոցները լուսավորել, բարեկարգել  ներհամայնքային ճանապարհները, ծառատունկ կազմակերպել եւ կանաչապատել քաղաքը, որն ի դեպ թեկնածուի մասնագիտությունն է։ Եւ բազնաթիվ ծրագրեր, որոնք դրական հետք կթողնեն քաղաքի հետագա առաջընթացին։

 Ի դեպ, գրանցված ութ թեկնածուներից միայն Վահան Զարոյանն է Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից, մյուսները անկուսակցական թեկնածուներ են։