Ո՞րն է քննիչների շահագրգռվածությունը եւ ինչու՞ է ՀՔԾ-ն կոծկում հանցագործությունը

02/02/2019 19:31
Ո՞րն է քննիչների շահագրգռվածությունը եւ ինչու՞ է ՀՔԾ-ն կոծկում հանցագործությունը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ շարունակվեց ԱՐԴ1/0081/01/17 դատական նիստը:

 Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ այս գործի նախապատմությանը մեր կայքն անդրադարձել էր՝ մատնացույց անելով գարծում առկա կեղծիքներն ու իրավական թերությունները: Նշենք, որ երեկվա՝ փետրվարի մեկի դատական նիստը, քրեական գործի կեղծ լինելը ի ցույց դրեց մեղադրող կողմի վկան՝ կտավների ու անտիկվարների վերանորոգող ոմն Հակոբյան, ով ամբաստանյալներից մեկի  փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հարցերից կաշկանդվում էր ու շփոթվում, եւ բացահայտում իրականությունը

Առանցքային վկա համարվող, քր. գործի շրջանակներում ընթերակա եղած  Հակոբյանը, պարզվում է առաջին ագամը չէ, որ նման կարգավիճակում է հայտնվել: Արմավիրի ոստիկանության «կլիենտ» Հակոբյանը, տարբեր քրգործերի ժամանակ հանդես է գալիս քննիչների շահերի պաշտպան եւ նրանց ցուցումով աշխատող վկա:


-Ամբաստալները մի բան արել են, հո պատահական չեն այս աթոռին դատարանում…,- ասաց ծերունի վկան, ակամայից մեղադրանք հնչեցնելով ամբաստանյալի աթոռին հայտնված երիտասարդներին:

Դատապաշտպանն ակնարկեց, որ վկա Հակոբյանը կասկածվում է քննիչների և օպերլիազորների հետ մութ գործարքների մեջ լինելու մեջ, որից անմեղ մարդկանց ճակատագրեր են խաթարվում:

 Հարցից խեղճացած վկան պապանձվեց ու էլ ավելի շփոթվեց, օգնության հասած պետական մեղադրողը փաստաբանից պահանջեց հարցախեղդ չանել վկային, ամբաստանյալի փաստաբանն էլ իր հերթին խնդրեց դատավորին սաստել պետական մեղադրողին:

Կրքերը բորբոքվեցին դատարանում, փաստաբանը հիշեցնում էր վկային, որ ինքը կարևոր անձ է այս գործում, որի անկողմնակալ ցուցմունքներից կախված է ամբաստանյալների հետագա ճակատագրերը:

Ի դեպ, վկայի հակասական պատասխանների արդյունքում,  դատախազը նրան հարց ուղղեց նրան, թե ո՞ր ցուցմունքներն են ճիշտ, քննիչի մոտ տվա՞ծ, թե դատարանում հնած, ինչին ի պատասխան Հակոբյանն ասաց, որ քննիչի մոտ տրված ցուցմունքները: Իսկ երբ ամբաստանյալների փաստաբան Վահե Դանիելյանը նրան հիշեցրեց, սուտ վկայության մասին քրեական պատասխանատվության մասին, վկան խոսքը փոխեց ու ասաց, որ այդ պահին դատարանում հնչած ցուցմունքներն են իրական: Եվ ինքը քննիչի մոտ ստորագրել է այն ինչ իրեն տվել է քննիչը:

-Ես չգիտեմ ինչի տակ եմ ստորագրել նախաքննության ժամանակ,-խոստովանեց վկան՝ ակնարկելով, որ քննիչն իրեն ինչ տվել է ինքը դա էլ ստորագրել է:

Մի շատ կարեւոր կետ չվրիպեց պաշտպանների սուր աչքից: Վկա Հակոբյանին, փաստաբանի կողմից, խաչաձեւ հարց ուղղվեց, թե որտե՞ղ է ինքը ցուցմունք եւ բացատրություն տվել, ինչին Հակոբյանը բոլոր դեպքերում պատասխանեց՝ «Արմավիրի ոստիկանությունում», այնինչ, ըստ քրեական գործում առկա փաստաթղթի, վկա Հակոբյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ այս քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ում բազմաթիվ փաստեր են լղոզվել՝ փորձ անելով թաքցնել քրեական գործի պատվիրատուի ականջները...

Մանրամասները՝ տեսանյութում:

շարունակելի…