Չխամրող համբա՞վ

02/02/2019 13:39
Չխամրող համբա՞վ

Այսօր մեր խմբագրություն էր զանգահարել Վաղարշապատի բնակչուհի Ա. Սահակյանը և հայտնել, որ իրենց քաղաքի Նահատակյանի վարժարանը, որը վերանվանվել է Վաղարշապատի Ներսիսյան հիմնական դպրոց, այսօր համարվում է քաղաքի լավագույն կրթօջախներից մեկը և ցանկանում է մեր կայքի միջոցով շնորհակալություն հայտնել իր ուսումնատենչ որդիների  դպրոցի տնօրեն՝ Սեդա Ենգիբարյանին:


Եղանք վերը հիշյալ դպրոցում: Շուրջ  650 աշակերտ ունեցող կրթօջախն ուներ խնամված ու պարսպատված բակ, որը գտնվում էր քաղաքի երթևեկելի փողոցի անմիջական հարևանությամբ: Բակում հավաքված ծնողները պատմեցին, որ  1991 թ-ին այս կրթօջախը հիմնել է հանրաճանաչ մտավորական Համլետ Նահատակյանը, դպրոցն Էջմիածնում հայտնի է որպես Նահատակյանի վարժարան, թեև այն 2009թ-ից վերանվանվել է Վաղարշապատի Ներսիսյան հիմնական դպրոց:

На данном изображении может находиться: один или несколько человек, экран и в помещенииНа данном изображении может находиться: один или несколько человек, экран и в помещении

Ըստ ծնողների, 90-ականներին, երբ անխնա քանդվում էր երկիրը, այս վարժարանը կատարելագործվում էր, հաճախում էին միայն լավ առաջադիմություն ունեցողները՝ օժտված երեխաները:

-Որպես որակյալ վարժարան, այն դուրս էր եկել քաղաքի սահմաններից ու մեծ հեղինակություն էր վայելում ՀՀ-ում,-պատմում էին աշակերտների ծնողները,- 2013թ-ից Վաղարշապատի Ներսիսյան հիմնական դպրոցը ղեկավարում է Սեդա Ենգիբարյանը, ով դպրոցի բյուջեի տնտեսած միջոցներով դպրոցը վերանորոգում և հարստացնում է նյութատեխնիկական բազան:

Վերանորոգված դպրոցում հանդիպեցինք դպրոցի տնօրեն՝ Ս. Ենգիբարյանին, անակնկալի եկած տնօրենն իմանալով մեր այցի պատճառը և ծնողի դրվատանքի խոսքերը շոյված ասաց.

Տես՝ տեսանյութը: