Երբեմնի կարկառուն ՀՀԿ-ականները, ՔՊ-ականների հովանավորյալներ

02/02/2019 11:54
Երբեմնի կարկառուն ՀՀԿ-ականները, ՔՊ-ականների հովանավորյալներ

Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում համառ լուրեր են պտտվում, որ փետրվարի 17-ին ՏԻՄ արտահերթ ընտրություններին, նախընտրական Մալիշկայում, իշխանական վերնախավից պաշտոնյաներ են խառնված։ Մասնավորապես, նախկին ՀՀԿ-ական Մհեր Մովսիսյանի թեկնածությունն է սատարում ՏԿԶՆ ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը։


Ընթերցողին հիշեցնենք, որ Մհեր Մովսիսյանը հետհեղափոխական շրջանում հրաժարական տվեց համագյուղացիների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների ճնշման արդյունքում։

Картинки по запросу մալիշկա

Կրկին հիասթափված են գյուղի բնակչությունը, դիմելով HZHAM.AM կայքին տեղեկացնում են, որ Մալիշկայում հոգեբանական ճնշում են գործադրում նախկին համայնքի ղեկավարի թիմը, հայտարարելով, որ նախարարի «դաբրոն» ունեն։


Картинки по запросу մալիշկա մհեր մովսիսյան

-Ճիշտ են ասում էլի՝ փողը մութ տեղը լույս է տալիս, Մհերը էնքան փող ունի, որ իր կերած 60 միլիոնից 10-ը կտա Սուրեն Պապիկյանին, 5-ը՝ մեկին ու կընտրվի ի՞նչ կա որ՝ փող ունես, պաշտոն էլ կունենաս։ Գյուղը կերավ, իր ընտանիքը ապահովվեց, դղյակներ սարքեց, ու էլի գալիս է, որ ի՞նչ անի։ Էն ժամանակ, որ գյուղապետ էր բարեւն էլ էր ափսոսում տար հասարակ մարդկանց, մենակ բարեւում էր նրանց, ովքեր իրեն ծառայում էին։ Բայց իր թայֆան կուշտ ու կերածներն էին։ Մալիշկան հայտնի գյուղ էր, հիմա մարդիկ դռներ փակում ու գնում են ուր աչքները կտրի՝ դեպի օտար երկրներ։ Գյուղում լիքը սոված մարդիկ, մտեք տնետուն տեսեք, որ մալիշկացիք հացի կարոտ են, բա ինչի՞ իրենք էլ էդպես չեն ապրում։ Գյուղից գյուղ ենք գնում, որ փոխանակում անենք, բերենք ապրենք։ Ամոթ է վերջապես, բա ասում են երկիրը պատկանում է ժողովրդին։ Բա էս երկրում ի՞նչ փոխվեց,- հաստատեց պտտվող լուրը համայնքի Ռաֆիկ անունով մտավորականը։ 

Ի դեպ խոսակցություններ էլ կան, որ հնարավոր Մ․ Մովսիսյանի կողմից գումար էլ բաժանվի համայնքում, որպես ընտրակաշառք։

-Վախենում են մարդիկ բարձրաձայնեն, բայց դուք որպես լրագրողները գրեք, որ տեղական ընտրությունները գոնե մաքուր պետք է անցկացնեն, ոչ մի ճնշում, ոչ մի դաբրո թող թույլ չտան։ Ընտրողների բերանի գոլն են ուզում իմանան, մարդկանց տարբեր բաներ են խոստանում, կուբամետրերով փողեր ունի Մհերը, մեր գեղում ճորտատիրական հասարակարգ էր ստեղծել, հիմա էլ գալիս է մարդկանց մեջ վախ ու սարսափ սփռելով, ինքը էդ տաղանդը ունի։ Մարդկանց վախեցնում է, վնաս տալիս, բայց ոչ իր ձեռքերով․․․հետո գառան պես անմեղ ձեւանում,- բազմանշանակ հայացքով փոխանցեցին Մալիշկայում ապրողները։ 

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ մեզ զանգահարեցին Մալիշկաից ու տեղեկացրին, որ համայնքում արդեն ընտրակաշառք է բաժանվում, թե ու՞մ կողմից, եւ ի՞նչ չափով, թողնում ենք պարզեն իրավապահները:

Հերմինե Մանուկյան

շարունակելի