Քաղսին պահանջում է իր նախկին համայնքապետին,ով պատրաստվում է ստեղծել մինի գյուղ ձեռնարկություն

31/01/2019 15:36
Քաղսին պահանջում է  իր նախկին համայնքապետին,ով պատրաստվում է ստեղծել մինի գյուղ ձեռնարկություն

Կոտայքի մարզի Քաղսիի մի քանի բնակիչներ մեր կայքին տեղեկացնում են, որ իրենց հայրենի համայնքում նախընտրական տրամադրություններ են: Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ են Քաղսիում: Առաջադրված են 4 թեկնածուներ՝ գործող համայնքապետ Սահակ Ալեքսանյանը հրաժարվել է առաջադրումից: Համայնքի բնակիչներն էլ մեկ մարդ դարձած պահանջում են իրենց նախկին համայնքապետ՝ Սեդրակ Դավթյանի վերադարձը:

Ըստ մեր զրուցակիցների, նախկին համայնքապետ Սեդրակ Դավթյանի հետ համայնքից «հեռացան» նաև պետական ծրագրերը, որոնց միջոցով Քաղսին համայնքային զարգացում էր ապրում:

-2006թ-ից սկսած՝ Քաղսիի անմխիթար մանկապարտեզը կյանքի կոչեց Սեդրակ Դավթյանը: Պետական ծրագրի և համայնքի բյուջեի 5մլն գումարի տեսքով 100 քաղսեցի մանուկների համար բացվեց 4 խումբ,- պատմեց Լորիս Գրիգորյանը:

-Ասիական բանկի միջոցներով լուծվեց Քաղսիի խմելու ջրի հիմնախնդիրը, համայնքն այսօր  24 ժամյա գրաֆիկով  խմելու ջուր ունի,- պատմում է բնակիչներից մեկը,- Երկրորդ  ծրագրով Սեդրակ Դավթյանը ջրամբար կառուցեց, երրորդ ծրագրով՝ ներքին ցանցը: Վերագործարկվեց սրբ Աստվածածին եկեղեցին, գազաֆիկացվեց մեկ թաղամաս: Շրջկոմի նախկին հանրախանութը 3 հազար դոլարին համարժեք գումարով դարձավ համայնքային սեփականություն: Կառուցվեց սգո և հանդիսությունների սրահ, բժշկական ամբուլատորիա, ասֆալտապատման ծրագիրը նույնպես մեկնարկեց Ս. Դավթյանի օրոք, դաշտամիջյան և երկրորդական փողոցները խճապատվեցին, ախր ո՞ր մեկը թվենք, բոլոր ծրագրերն ու գործերը կատարվել են Դավթյանի ղեկավարման տարիներին,-ասաց մեզ դիմած բնակիչը:

Քաղսեցի մի բնակիչ, ով խնդրեց անունը չնշել՝ ասաց.

-Սեդրակ Դավթյանն ազդեցիկ մարդ է, փորձառու, կյանքը տեսած, պրագմատիկ: Նախկին համայնքապետն այսօր զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ, թեև գործող համայնքապետ չէ, սակայն շարունակում է նույն համայնքային համարժեք ծառայությունն իր համագյուղացիներին, անհատական օգնում է յուրաքանչյուրին: Գյուղատնտեսական երեք տեսակի գյուղ տեխնիկա ունի, ամենքից երեք հատ: Քաղսեցիները գարնան աշխատանքների հետ սկսած օգտվում են դրանցից մինչև խոր աշուն:

Իսկ ավագանիներից մեկն էլ պատմեց, որ Սեդրակ Դավթյանն ավագանու նիստերին իր որդիներին ստիպում էր, որ զինվորներին անձամբ ուղեկցեն, լիցքավորելով մեքենաները՝ սեփական միջոցներով: Բնակիչները մինչ օրս հիշում են նրա գործերը, գնահատում նրա մարդկային որակները:

Սեդրակ Դավթյանին հանդիպեցինք համագյուղացիներով շրջապատված՝ քննարկում էին ստեղծվելիք մինի գյուղ ձեռնարկության մասին, որի շնորհիվ քաղսեցիները էժան գներով կօգտվեն մեխանիզացիայից:

Մեր այն հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում կրկնակի առաջադրումը, Սեդրակ Դավթյանը պատասխանեց.

-Կիսատ գործեր կան, որ մնացին իմ լիազորություները դադարեցնելուց հետո, այն շարունակելու ցանկություն ունեմ՝ ի շահ Քաղսի համայնքի և նրա բնակիչների, ասել է թե. իմ հայրենակիցների:

 

 R