Պառակտված՝ Ուրցաձոր. ֆավորիտը՝ Սամվել Սիմոնյան

31/01/2019 15:28
Պառակտված՝ Ուրցաձոր. ֆավորիտը՝ Սամվել Սիմոնյան

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում, ՏԻՄ ընտրությունների մեկնարկը տրված է:

Համայնքային ղեկավարի համար ռինգ են մտել 7 թեկնածուներ՝ նախկին համայնքապետ Ռաֆիկ ԱնդրեասյանըՍամվել ՍիմոնյանըԳևորգ Ավետիսյանը, Անդրանիկ  Մխիթարյանը, Բագրատ ԽաչատրյանըԱնդրանիկ Արզումանյանը և Անդրանիկ Կարապետյանը:

Մեր բլից հարցումներից պարզվեց, որ թավշյա հեղափոխության ալիքն Ուրցաձորը կես էր արել, պառակտված ու մարտական  տրամադրված ուրցաձորցին նոր ու պահանջված դեմք է պահանջում՝ չուրանալով նախկինի, մանկավարժ-համայնքապետի մշակութային առօրյան, որով ներկայումս շնչում է Ուրցաձորը:

Картинки по запросу ուրցաձոր

Նախկին համայնքապետի կողմնակիցներից զատխոշորացված համայնքում՝ Շաղափ և Լանջանիստ համայնքները ներառյալմեծ է սերնդափոխության համախոհների բանակըով պահանջում է «Շեն» հոլդինգի «Էֆեկտ Գրուպ» մասնաճյուղի պետ՝ Սամվել Սիմոնյանին, նրան տեսնելով խոշորացված համայնքի միակ  ղեկավար:

Շուրջ 4,500 բնակիչ ունեցող խոշորացված համայնքի բնակիչները վստահեցնում էին մեզ, որ իրենց ֆավորիտթեկնածուն՝ Սամվել Սիմոնյանը կարող ուժ էով իր մտավոր ներուժով կձերբազատի իրենց Ուրցաձորի մշտական հիմնախնդիրների թնջուկից:

-Ճանապարհ չունենալու պատճառով՝ ցեխի ու ջրի մեջ, կոշիկ չի դիմանում,- դժգոհում էին տեղացիները,-Ոռոգման ջրի սակավությունիցմեր աչքի առաջ չորանում են մեր մշակած բույսերն ու ծառերը՝ թաղելով ու խրելով մեզ վարկերի ու պարտքերի մեջԿոյուղի չունենքխմելու ջուրը սահմանափակ ժամերով են տալիս, այն էլ անորակ՝ միջատներով լեցուն: Նոր ղեկավար գա, նոր ծրագրով ու գաղափարներով, որպեսզի կարողանանք դուրս գալ այս թշվառ վիճակից,- բողոքում էին ուրցաձորցիները:

-Սամվել Սիմոնյանը նախաձեռնող խմբի հորդորով, պատրաստ է թողնել  բարձր աշխատավարձով աշխատանքը, նա  առաջադրել իր թեկնածությունը գալիք՝ փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններում,- պատմում էին Ուրցաձորում,- Դեռևս 40-ը չբոլորած թեկնածուն՝ մանկավարժ տիկնոջ հետ կանգնած էր թավշյա հեղափոխության ակունքներում, հուսալով, որ Նոր Հայաստանում ՀՀ քաղաքացին արժանապատիվ կյանքով կապրի, կբարելավի իր կենցաղային մինիմալ պայմանները: Ուրցաձորը Խոսրովի անտառի արգելանոցի գոտում է գտնվում,- ասում էին բնակիչները,- Լավ կառավարման ու արդյունավետ աշխատանքի դեպքում համայնքը կդառնա զբոսաշրջիկների փնտրված վայր, որտեղ կարելի կլիներ վաճառքի հանել ուրցաձորցու ձեռքով պատրաստած չրեղենն ու մեղրը՝ ընդհուպ մինչև ձեռքի աշխատանքներ, մանկական գոբելեն աշխատանքներ ունենք, որոնք այսօր միայն համայնքապետարանի պատերն են զարդարում, մինչդեռ դրանք իսկական արվեստ գործեր են, ուրցաձորցի շնորհալի  երեխաների ձեռքով հյուսած, բայց ո՞վ է տերը, սիրառատ տեր չկա, կառավարիչ չունենք-պատմում էին մեր զրուցակիցները:

Շաղափ համայնքում երիտասարդ մի կին էլ, ով խնդրեց իր անունը չնշել, ասաց.

- Ուրցաձոր խոշորացված  համայնքը կարող է շտկել ու ոտքի հանել միայն մի մարդ` Սամվել Սիմոնյանը, ով ապրում է Ուրցաձոր   համայնքի սկզբնամասում, ունի լավ ընտանիք, կինը  դպրոցում մաթեմատիկա է դասավանդում, այս  զույգն իսկական  գտածո է խոշորացված հանայնքում, հարգված ու սիրված են Ուրցաձորի լայն շրջանակների համար,նույն կարծիքին են նաև Լանջանիստում,-ասում է մեր զրուցակից  կինը,- Ուրցաձորցին ամեն ինչ անում է, որ Սամվել Սիմոնյանը ետ չկանգնի իր որոշումից ու ստանձնի համայնքապետի լիազորությունները: Միայն նա կարող է դրսից ծրագրեր բերել ու բարերարներ ներգրավվել՝ Ուրցաձորի զարգացման համար:

Հեռախոսազրույցում Սամվել Սիմոնյանը դժվարությամբ համաձայնեց հանդիպել ու տեսախցիկի առաջ խոսել, սակայն տեղի տվեց և պատմեց իր համայնքապետ դառնալու որոշման մասին, խոստացավ, որ հաջորդ անգամ կխոսի նաև իր ծրագրերից:

Տես՝ տեսանյութը: