Ռուդիկ Կարապետյան. «Պետության հզորացումը սկսվում է համայնքից»

31/01/2019 13:58
Ռուդիկ Կարապետյան. «Պետության հզորացումը սկսվում է համայնքից»

Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ՏԻՄ ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել, նաև, նախկինում 10 տարի համայնքապետի տեղակալ աշխատած, բարձրագույն կրթություն ստացած՝ Ռուդիկ Կարապետյանը: Այս թեկնածուի մասին խոսելիս համայնքի բնակիչները նշում էին, որ նա քաջածանոթ է Քաղսիի բոլոր հիմնախնդիրներին, ունի մեծ աշխատանքային փորձ, և, որ ամենակարևորն է՝ անմիջական ու շփվող անձ է:

-Ռուդիկ Կարապետյանը բոլորից լավ է հասկանում քաղսեցու լեզուն,ժողովրդավար մարդ է, նա մանկավարժ՝ Աշոտ Կարապետյանի որդին է, պատմում էր տարեց մի քաղսեցի,- ունի օրինակելի ընտանիք, երեք որդիներն ունեն բարձրագույն կրթություն, կինը՝ Սոֆիկը, նույնպես աշխատում է դպրոցում, հարգված մարդիկ են Քաղսիում:

-Ես Ռուդիկին եմ ընտրելու,-ասաց մի կին,- Իմ սեփական կարծիքով, միայն նրա նման ազնիվ ու շիտակ մարդն է արժանի լինել համայնքի ղեկավար: Հարցրեք բոլորին՝ նույնը կասեն, համեստ ու գործունյա է, անսահման բարի, մարդկանց լսող ու հասնող, համայնքապետին խիստ բնորոշ բնավորության գծեր ունի:

Մանրամասնում է  թեկնածուն. Տես՝ տեսանյութը:


R

 

-