Ի պատասխան ԱԺ պատգամավորի ելույթի

31/01/2019 13:39
Ի պատասխան ԱԺ պատգամավորի ելույթի

Արձագանք  «Լուսավոր  Հայաստան»  կուսակցությունից

ԱԺ  պատգամավոր  Սրբուհի Գրիգորյանի  մի  ելույթի  և

դրա  առնչությամբ  ԳՊՀ  (Գորիսի պետ. համալսարան)

«Հերքման»  վերաբերյալ

 

16.01.2019թ.  համացանցում  տեղադրված  ԳՊՀ  «Հերքման»  մեջ  մեջբերում  է կատարվել  նորընտիր  ԱԺ  պատգամավոր  Սրբուհի Գրիգորյանի  ս/թ.  հունվարի  16-ի  ԱԺ-ում  ունեցած  ելույթից (ելույթը  ես  չունեմ) այն  մասին,  որ  մի  շարք  ռեկտորներ  աշխատում  են  «կամայական  մոտեցումներով».  դատելով  պատգամավորի  ելույթից  արված  մեջբերումից  դրանց  թվին  է  պատկանում  նաև  ԳՊՀ  ներկայիս  ռեկտորը  (Ա.Ա.Ղուկասյան):  Բնականաբար,  դա  բացասական  արձագանք  է  գտել  ԳՊՀ-ում՝  որոշ  անձանց  մոտ,  ուստի  այդ  առնչությամբ  ԳՊՀ  հասարակայնության  հետ  կապի  և  լրատվության  բաժինը  «Հերքում»  է  ներկայացրել  (Ի  դեպ,  ես  մինչև  հիմա  չեմ  հիշում  մի  դեպք,  որ  պ-ն  ռեկտորն  իր  անունից,  իր  ձեռքով  գրված  երկու  նախադասություն  ներկայացնի.  «հայերեն  հավանաբար  չգիտի»՝  միակ  հույսը,  ըստ  երևույթին,  կանայք  են...):

Ինչ  որ  է,  եթե  ԱԺ  պատգամավորը  հիշեցնում  է  ԳՊՀ-ում  տիրող  վիճակի  մասին՝  նրա  ռեկտորի  «կամայական  մոտեցումները»  վկայակոչելով,  ապա  դա  առաջին  պաշտոնեական  արձագանքն  է.  մի  բան,  որը  պետք  է  ընդունել  գոհունակության  զգացումով. թեպետ  դատելով  «Հերքման»  մեջ  բերված  պատգամավորի  խոսքից,  այն  որոշ  ճշգրտման  կարիք  ունի  (որը,  սակայն,  ոչնչով  չի  նսեմացնում  նրա  անաչառ՝  իրականությանը  համապատասխանող  խոսքը,  ռեկտորի  «կամայական  մոտեցումների»  մասին…

Ի  դեպ,  դա՝  ռեկտորի  նման  գործելակերպը,  նորություն  չէ.  ավելին՝  Սրբուհի Գրիգորյանը  պարզապես  ավելի  մեղմ  է  արտահայտվել…): «Հերքման»  մեջ  նշված  իր  դիմումով  ազատված  ամբիոնի  վարիչը  «հավանաբար»  ես  եմ  (այնտեղ  էլ  ո՞վ  «ռիսկ  կանի»՝  կցանկանա  իր  դիմումով՝  կամավոր  իր  պաշտոնը  թողնել…):

Ես  իրոք  դիմում  եմ  գրել,  ազատվել,  նկատի  ունենալով,  որ  պ-ն  ռեկտորի  անհավասարակշիռ  ու  անիրավաչափ  գործելակերպի  պատճառով  հնարավոր  չէ  շարունակել  հետագա  աշխատանքը…

Այսօր  էլ  ոչ  մի  բան՝ դեպի  լավը,  չի  փոխվել  այնտեղ… Ինչ  վերաբերվում  է  դատարանին,  ապա  ճշգրտման  համար  նշեմ,  որ  ես  ամբիոնի  վարիչի  պաշտոնում  վերականգնելու  պահանջ  չեմ  ներկայացրել.  սակայն՝  12.07.2018թ.  Սյունիքի  մարզի  դատարան  ներկայացրած՝  Սիսիանի  նստավայրում  քննված  իմ  հայցադիմումի  հետ  կապված  դատարանի  հնարավոր  որոշման  կապակցությամբ  ամբիոնի  վարիչի  պաշտոնում  վերականգնման  հարց  է  շոշափվել,  սոսկ  որպես  նման  հնարավոր  որոշումն  իրացնելու  մեխանիզմի  անխուսափելի  տարր…

Չգիտեմ  որտեղից,  բայց  ըստ  երևույթին  պատգամավորն  իրազեկ  է  ԳՊՀ-ում  տիրող  վիճակին  և  ճիշտ  է  գուշակել,  կռահել,  որ  հազիվ  թե  ես  այսօր    ցանկություն  ունենամ  այնտեղ  աշխատելու…

ԳՊՀ  «Հերքման»  մեջ  նշվել  է,  որ  իմ  գլխավոր  հայցապահանջը  դատարանի  կողմից  չի  բավարարվել.  իրազեկեմ՝  դատարան  ներկայացված  իմ  հայցապահանջը՝  հայցի  առարկան  բաղկացած  էր  երկու  մասից՝  վերացնել՝  անվավեր  ճանաչել  ԳՊՀ  ռեկտորի  որոշումը  25.05.-25.06.2018թթ.  հայտարարված  մրցույթում  իմ  թեկնածությունն  իրավագիտության  ամբիոնի  վարիչի  տեղի  համար  մերժելու  մասին  և  դրան  հետևած  ինձ  «աշխատանքային  կարգապահության  խախտման  համար»  հայտարաված  խիստ  նկատողության  մասին  ռեկտորի  հրամանը  վերացնելու  պահանջը:

Ռեկտորի  կողմից  ընդունված  այդ  երկու  ներքին  իրավական-անհատական  ակտերն  էլ  ակնհայտ  ապօրինի  են,  սակայն  Սիսիանի  նստավայրի  դատավոր    պ-ն  Ի.Բեգլարյանը  դրանցից  միայն  մեկն  է  անհիմն  ճանաչել  ու  իր  27.12.2018թ.  վճռով  վերացրել՝  «կարգապահական  տույժի»  վերաբերյալ  ռեկտորի  հրամանը,  մյուս  պահանջը՝  իմ  թեկնածությունն  ամբիոնի  վարիչի  տեղի  համար  ռեկտորի  որոշումը  վերացնելու  մասին՝  մերժել… 

Ի  դեպ,  այդ  մասով  ես  վճիռը  բողոքարկել  եմ  (16.01.2019թ.)  ՀՀ  Վերաքննիչ  դատարան:  

Թե  ԳՊՀ  «Հերքման»  մեջ  այդ  մերժումն  ինչո՞ւ  է  համարվել  իմ  «գլխավոր  հայցապահանջը»  անհասկանալի  է.  ինձ  համար  գլխավոր  հայցապահանջը  դա  «կարգապահական»  տույժն  էր,  որը  ոչ  միայն  իրավական  անիրազեկության  ակնհայտ  դրսևորում  էր,  այլև  մի  պահ  ինձ  մոտ  նույնիսկ  տարակուսանքներ  առաջացրեց  այդ  հրամանն  արձակողի  հոգեկան  լիարժեքության  վերաբերյալ…  Ի՞նչ  պակաս  կամայականություն  կամ  կամայականության  դրսևորում  է օր.՝ ռեկտորի  այդ՝  ինձ  խիստ  նկատողություն  հայտարարելու  մասին  հրամանը՝  թեկուզ  մենակ  այդ  փաստը  (դեռ  մյուսները  չհաշված…).  էլ  Սրբուհուց  ինչո՞ւ  եք  նեղանում…,  փոխանակ  շնորհակալ  լինելու,  որ  մեր  փոխարեն  ինքն  է  մտահոգված  բուհի  խնդիրներով  (Երանի  կլիներ,  որ  «վերադասները»  ևս  գոնե  այդքան  մտահոգ  լինեին…):

Կրկնում  եմ՝  ինձ  համար  գլխավորն  այդ  ակնհայտ  կամայական.  արհեստածին,  մտացածին,  վարքաբեկիչ  ու  անպատվաբեր  հրամանի  վերացումն  էր.  մյուս  պահանջը՝  իմ  թեկնածությունն  ամբիոնի  վարիչի  տեղի  համար  տարիքային  խտրականության  շարժառիթով  մերժելու  ռեկտորի  որոշումը  վերացնելու  մասին  դատարանի  կողմից  չբավարարելը,  ինչպես  արդեն  ասացի,  իմ  կողմից  բողոքարկվել  է  Վերաքննիչ  քաղաքացիական  դատարան  (բողոքի  մեկ  օրինակն  ուղարկվել  է  ԳՊՀ)՝  քանզի  համոզված  եմ,  որ  դատարանի՝  Սիսիանի  նստավայրի  դատավորի  վճիռն  այդ  մասով  ակնհայտ  ապօրինի  է  և  ի  վերջո  կվերացվի՝  կբեկանվի՝  թեկուզ  դրա  համար  անհրաժեշտ  լինի  մինչև  ՀՀ  Սահմանադրական  դատարան  կամ  նույնիսկ  Եվրոդատարան  հասնել...

Իհարկե,  կարևորը  «Սիսիանի  դատավորի»  վճիռը  չէ. միանձնյա  դատավոր  է,  գուցե  սխալվել  է  կամ  առաջնորդվել  է  այլ  դրդիչներով... ողբերգություն  չկա. վերադաս  ատյանները  հավանաբար  սխալը  կուղղեն,  կամ  չեն  ուղղի՝  «ջհանդամն  ուղղեն»,  հո  մահապատժի  վճիռ  չէ... Կարևորը,  մտահոգողն,  այն  տագնապահարույց  վիճակն  է,  որ  այսօր  կա  ԳՊՀ-ում.  ուստի  պատգամավորի  մտահոգությունը  հենց  այդ  առումով  եմ  ընկալում:

Վաղուց  արդեն  անհրաժեշտ  էր  և  է,  որպեսզի  ԳՊՀ  ղեկավարությունն˟  ընկալի  թույլ  տրված  սխալների  և  վիճակի  ամբողջ  վտանգավորությունը,  դադարեցնի  իր  «բարեփոխումները»,  հրաժարվի  իր  «ձեռքբերումներից»,  ձերբազատվի  թայֆայական  ու  անհավասարակշիռ  գործելակերպից.  չէ  որ  ակնհայտ  է,  որ  մի  փոքր  ողջախոհ  ու  սրտացավ  կառավարման  դեպքում  ամենակարճ  ժամկետում՝  անգամ  մի  քանի  ամսում,  անհրաժեշտ  ներուժ  ունեցող  բուհը՝  ԳՊՀ-ը,  կարելի  է  դնել  առաջընթացի  ուղու  վրա,  դարձնել  հանրապետության  լավագույն  բուհերից  մեկը,  նույնիսկ  ամենալավագույնն  ու  օրինակելին...    

 Առայժմ  այսքանը.  


Հարգանքով.                                                  .

Մալիկ  Միրաքի  Թելունց

ԳՊՀ  իրավագիտության  ամբիոնի  նախկին  վարիչ,

Սյունիքի  մարզ,  գ. Խնձորեսկ

Հեռ.բջջ. 094 96 07 08

23.01.-29.01.2019թ.



˟ Պ-ն  Ղուկասյանն  այսօր  արդեն, իմ  կարծիքով,   պետք  է առանց  հապաղելու  ինքը  լուծի  ԳՊՀ կառավարման  ղեկին  իր  հետագա  մնալու  անհրաժեշտությունը  ստեղծված  անբարենպաստ  վիճակում. դա  նաև  իր  օգտին  կլիներ.  անհարկի  երկարաձգումը  ոչ  մի  լավ  բան  չի  խոստանում… (ի  դեպդա  վաղուց  պետք  է  արվեր).  իսկ  իրավասու  մարմինները  չպետք  է  նրան  փոխարինեն մեկ  այլ  արկածախնդիր-շրջմոլիկով  կամ  երևանյան  հերթական  ձախողակովԸստ  որումՀՀ  ԿԳ  նախարարության  թողտվությունը  ԳՊՀ,  նրա  ռեկտորի  հարցում  պարզապես  ապշեցնում  էհո  չի  կարելի  նման  անսքող  հովանավորչություն (կամ  անվճռականություն)  դրսևորել  և  մի  անձի  պատճառով,  նաև  ի  վնաս  այդ  անձի,  մի  ամբողջ  բուհի,  կոլեկտիվի  իրավունքներն  ու  օրինական  շահերը  թողնել  բախտի  քմահաճույքին.  մինչև  ե՞րբ… Մարդը  հետևություն  չի  անում.  «Գլուխը  ոտների  արանքը  կոխած  իր  յերիշով  առաջ  է  գնում,  առանց  չորս  կողմը  նայելու…»: Ինձ  համար  ծանր  է  այդպես  արտահայտվել՝  թեկուզ  և  արդարացի,  մի  մարդու  մասին, որի  նկատմամբ  դեռևս  ինչ-որ  դրական  բաներ  պահպանվել  են  ինձ  մոտ.  բայց  ինչ  անես,  որ.  «Սայլը  տեղից  չի  շարժվում…»:

 Իհարկե  պ-ն  Ղուկասյանի  «կամովին  հեռանալը»  լավագույն  տարբերակը  կլիներ.  բայց՝  ելնելով  որոշ  իրողություններից,  դա  հիմնականում  բացառված  է,  քանի  որ,  նախ՝  ա) նա  այնքան  զգայուն  չէ  հասկանալու  համար,  որ  դա  վաղուց  արդեն  անհրաժեշտ  էր,  որ  դա  բխում  է  իր  և  բուհի  շահերից  ևն, ևն... բ) այսպես  կոչված  «վերադասի»  կամ  «վերադասների»  համար  էլըստ  երևույթինմեկ  է՝  թեկուզ  Ղուկասյանը  Քելբաջառը  հանձնի  թուրքերին  կամ  Մեղրին  փոխանակի  Հորադիզի  հետՆրան  չեն  հեռացնի՝  ավելին՝  նույնիսկ  նրա  բուհի  կազմալուծող  գործունեությունը  դիտում  են  որպես  «բարեփոխում»,  «ձեռքբերում»  ևն…  գ) Գորիսը,  մասնավորապես  ԳՊՀ-ը  «յուրահատուկ  միջավայր»  է  (բոլորը  չէ,  որ  մտահոգ  են  զուտ  ԳՊՀ  կամ  տարածաշրջանի  ճակատագրով).  հայտնի  առումով պ-ն  Ղուկասյանն  իր  «հարազատ  միջավայրը» գտել  է  (ինչպես  ժողովուրդն  է  ասում.  «իր  մոր  փորն  է  ընկել…»): Այնպես  որ  նա  դեռ  մի  10 տարի  էլ  կարող  է  այսպես  աշխատել. մանավանդ  կոլեկտիվը  պատրաստ  կամ  ունակ  չէ               «Քայլ  արա  մերժի՛ր…»  տարբերակին  (տարիներով,  հատկապես  ուսանողությանը  հասարակական-քաղաքական  գիտակցության  մակարդակի  առումով  հասցրել  են  մանկուրտի  վիճակի՝  լավագույն  դեպքում  Դավիթ  Բեկի,  Մխիթար  Բեկի,  Նժդեհի,  Բակունցի  կամ  «Տոտալիտար  ԽՍՀՄ-ի»  մասին  հիշողություններով  ապրող…Իհարկե  տևական  ժամանակ  կպահպանվեն  նաև  պ-ն  Ղուկասյանի  մասին  հիշողությունները…): Այնպես  որ  մեր  հույսը  Ղուկասյանն  է՝  գնաց,  գնաց,  չգնաց՝  դուք  դիմում  գրեք  գնացեք՝  ձեզ  ո՞վ  է  զոռով  պահում… Մի  ամբողջ  կոլեկտիվ  հարմարվել,  աշխատում  է  այդ  մարդու  հետ.  դուք  էլ  «մի  քանի  հոգու  խելքին  եք  ընկել»  ու  ասում,  թե  իբրև  Ղուկասյանը  վատ  է… Իսկ,  եթե  կարծում  եք,  թե  մեր  «վերադասների»  «շատ  վեջն  է»,  որ  Գորիսի  պետական  համալսարանը հանկարծ  կվերանա,  կամ  կդառնա  Արցախի,  Գավառի,  Իջևանի  համալսարանների  մասնաճյուղ  կամ  ինչ-որ  Քոլեջ…,  ապա  սխալվում  եք.  թող  վերանա,  ինչ  է  եղել,  աշխարհը  հո  չի  քանդվի… Այնպես  որ,  ես  որոշել  եմ  պ-ն  Ղուկասյանին  էլ,  նրա  համալսարանը  մոռանալ,  եթե,  իհարկե,  «զոռով  չհիշեցնեն»,  նույնը  խորհուրդ  կտայի  նաև  մյուսներին,  թող  Ղուկասյանն  էլ,  նրա  համալսարանն  էլ  «իրենց  յուղով  տապակվեն».  ավելորդ  ու  անպտուղ  ժամանակ  ծախսել, «ներվեր  քայքայել»  պետք  չէ…

 Ինչպես  արդեն  նշեցի,  նույնիսկ  բուհը  կազմալուծող  ռեկտորի  գործունեությունը  «վերևներում» հավանաբար  դիտում  են  որպես  «բարեփոխում»,  «ձեռքբերում»,  «կոռուպցիայի  դեմ  պայքար»  ևն,  ևն… Սա  նույնիսկ  զավեշտալի  է.  բայց  ինչ  անես.  հավանաբար  ինչ-որ  մեկին,  կամ  ինչ-որ  անձանց  ձեռնտու  է  իրական  վիճակը,  այդ  աստիճան  խեղաթյուրված  ձևով  ներկայացնելը… Նրան  ոչ  ոք  չի  հեռացնի,  նույնիսկ  նորից  կնտրվի՝  իր  «սարքած»  կառավարման  կամ հոգաբարձուների խորհրդի  միջոցով  կամ  մեկ  այլ  եղանակով… Միայն  ԳՊՀ  կոլեկտիվը  կարող  է նրան հեռացնել  ռեկտորի պաշտոնից  իր  կազմակերպված  ու  համախումբ  պահանջով  ու  գործողությամբ.  կարող  եք՝  արեք,  չեք  կարող՝  սուս  արեք… Պետք  չէ  պատրանքներով  տարվել,  թե  նրան  կհանեն  կամ  դիմում  կգրի  գնա… Նա  կմնա.  իհարկե,  եթե  նա  չփորձի  վերաիմաստավորել  իր  գործելակերպը,  ուղղել  կամ  գոնե  մեղմել  իր  սխալները,  առավել  և  նորերը  թույլ  տա,  ապա  այդ  դեպքում  հնարավոր  են  նաև  այլ  զարգացումներ  ու  լուծումներ… Բայց  սա  կանխատեսումների  կամ  կանխագուշակումների  ոլորտում  է.  դրա  վրա  շատ  հույս  դնել  չի  կարելի.  ԳՊՀ  բախտի  համար  իրական  ցավ  զգացողը  պետք  է  նրա  կոլեկտիվը  լինի  և  նա  էլ,  եթե  ունակ  է,  ինքն  իր  հարցերը  լուծի՝  ըստ  որում  այլևս  չհապաղելով… Պայքարի  մեթոդները,  ձևերը  հայտնի  են.  միայն  պատվի  և  արժանապատվության  զգացում  է  պետք  և  անհրաժեշտ  կամք.  անշուշտ  նաև  բուհի  ներկայի  ու  ապագայի,  հատկապես  նրա  ուսանողության  նկատմամբ  սրտացավ  մտահոգություն:

Նկատենք  նաև,  որ  ռեկտորին  կարգապահական  պատասխանատվության  ենթարկելու՝  տույժ  տալու,  աշխատանքից  ազատելու  հստակ  մեխանիզմ,  համապատասխան  իրավական  ակտ  չկա,  որն  էլ  էապես  նպաստում  է  նրան,  որ  ռեկտորը  (ռեկտորները) երբեմն գործում  են  կամայական,  անտեսում  իրավունքը,  օրենքը: Պատկերացնում  եք  վիճակը՝  ռեկտորը  աշխատանքային-կարգապահական  կարգով  ազատում  է  ընտրված  ամբիոնի  վարիչին  կամ  դեկանին,  իսկ  իրեն  նման  պատասխանատվության  ենթարկելու  մեխանիզմ  չկա.  դա  նոնսենս  է.  ի  դեպ,  ես  առաջարկել  եմ  ԿԳ  նախարարությանը,  նաև  վարչապետին  ուղղված  նամակում,  այդ  հարցում,  նման  իրավական  ակտ  ընդունելու  հարցում,  նախաձեռնություն  դրսևորել...  Գոնե  ԳՊՀ-ում  ստեղծված  կոնֆլիկտային  վիճակը  նման  իրավական  ակտ  ընդունելու  (կամ  բուհի  կանոնադրությունում  համապատասխան  լրացում  կատարելու)  հրատապ  անհրաժեշտություն  է առաջացնում… Եվ  հետո՝  ԳՊՀ  ռեկտորին  պետք  է  ընտրի  ԳՊՀ  կոլեկտիվը՝  ուսանողությունը,  պրոֆեսորադասախոսական  կազմը  և  ոչ  թե  ռեկտորի  ներկայացրած  («սարքած»)  կառավարման  խորհուրդը՝  բիզնեսմեններից  և  մյուս.  կազմված… Կարծում  եմ,  որ  մեր  վերը  հիշատակած  իրավական  ակտի  ընդունման  հարցում  իր  ակտիվ  դերը՝  օրենսդրական  նախաձեռնության  առումով, կարող  է  (պետք  է)  ունենալ  ՀՀ  նորընտիր  Ազգային  ժողովը՝  նոր  իրավական  ակտ  ընդունելու,  կամ  եղածում  փոփոխություն-լրացում  կատարելու  ձևով: Չի  կարելի  անտեսել  նաև  այն  հանգամանքը,  որ  ռեկտորները  բուհի  կանոնադրություն  կոչվող  «հագուստը»  ձևում  են  իրենց  չափով՝  ոչ  հազվադեպ  խախտելով  օրենքի՝  իրավունքի  պահանջները,  որը  և  լուրջ  կոնֆլիկտներ  է  առաջացնում՝  օր.՝  ԳՊՀ-ում  ստեղծված  վիճակը… Ավելին՝  պարզ  ներկայացնեմ  իմ  միտքը.  ռեկտորն  ակնհայտ  ապօրինի  կարգապահական  տույժի  է  ենթարկել  ինձ,  նույն  ձևով  ընտրովի  դեկանին՝  մի  օրում՝  ավելի  ճիշտ  մի  քանի  ժամում  երկու  տույժ  հայտարարել  ու  ազատել  աշխատանքից.  Ընդունենք ԿԳ  նախարարությունը  կամ  դատարանը  վերացրել  են  այդ  անօրինական  ակտերը.  ինչ  է  դրանից  հետո  ռեկտորին  թողնելո՞ւ  ենք,  որ մնա  անպատիժ  և  շարունակի  իր  ոչ  իրավաչափ  գործունեությունը… Եթե  ոչ,  ապա  ես  ուրախ  կլինեմ,  որ  ՀՀ  ԿԳ  նախարարությունը  մատնանշի  մի  որևէ  օրենսդրական  կամ  ենթաօրենսդրական  իրավական  ակտ,  որը  ցույց  կտա,  թե  ո՞վ,  ո՞ր  իրավասու  մարմինը,  ե՞րբ  և  ինչպե՞ս  կարող  է  այդ  հարցին  կոնկրետ  լուծում  տալ: Այս  առնչությամբ ես  նաև  ցանկանում  եմ  ուշադրություն  հրավիրել  այն  բանի  վրա,  որ  օր.՝  ԳՊՀ-ում  առկա  ներքին  նորմատիվ  ակտերի  (բնականաբար նաև  անհատական  իրավական  ակտերի)  շատ  նորմեր  հակասում  են  ոչ  միայն  ՀՀ Սահմանադրությանը  և  առնչվող  մյուս  օրենքներին, միջազգային  իրավական ակտերին, այլև  նույնիսկ  մեկը  մյուսին՝  իրար՝  այսինքն  համալսարանի  ընդունած  մի  իրավական  ակտը  հակասում  է  մյուսին՝  ասենք  օր.՝  ամբիոնի  վարիչի  կամ  դեկանի  ընտրության  կարգը  ԳՊՀ  կանոնադրությանը,  ևն... Նման  քաոսային  վիճակում,  բնականաբար,  նորմալ,  հնարավորինս  անկոնֆլիկտ  կառավարման  մասին  խոսք  լինել  չի  կարող.  մանավանդ,  եթե  նկատի  ունենանք՝  ոչ  միայն  վերը  նշվածի  առնչությամբ,  այլև  ընդհանրապես  բուհում  անհատական  և  կոլեկտիվ  իրավագիտակցության  ցածր  մակարդակը  (ավելի  ճիշտ  դրա  բացակայությունը)  աղաղակող  իրավական  նիհիլիզմը,   ևն,  ապա  վիճակի  ողբերգականությունը,  ստեղծված  կոնֆլիկտային  վիճակն  ավելի  ակնառու  է  դառնում… Կամ  քանիցս  ես  գրավոր  և  բանավոր  առաջադրել  եմ  ԳՊՀ-ում  իրավաբանական  բաժին  ստեղծելու  անհրաժեշտությունը,  սակայն  դրա  կարևորությունն այդպես  էլ  չընկալվեց. Արդյունքը  հայտնի  է…  ՀՀ  ԿԳ  նախարարությունը  պետք  է  հրատապ  քայլեր  ձեռնարկի  ստեղծված  վիճակը  վերացնելու,  ԳՊՀ-ը  նորմալ  հունի  մեջ  դնելու  համար… Օր.՝  հենց  միայն  իրավաչափ  ներքին  իրավական  ակտեր  ընդունելու,  դրանց  համակարգման  հիմնահարցը  հսկայական  աշխատանք  է  պահանջում… կամ  մինչև  հիմա  չգիտես  (համենայն  դեպս  ես),  թե  հոգաբարձուների  խորհրդի  կամ  ստեղծվելիք    ԳՊՀ  հիմնադրամի  կանոնադրությունը,  որը  ռեկտորի  ներկայացմամբ  աչքակապություն  հիշեցնող  «նախնական  քննարկման»  ենթարկվեց,  հետագայում  «լուրջ  քննարկելու  մտադրությամբ»  ի՞նչ  վիճակում է,  ի՞նչ  է  եղել… Վաղն  էլ  այն  «ռեկտորի  հագուստով  ձևվված»՝  հաստատված  կամ  իրավաբանորեն  անգրագետ  «գալու  է»՝  բոլորին  «կրակի  մեջ  գցի»… Ի  դեպ,  այդ  «նախագիծը»  լուրջ,  էական  վերամշակումների,  նրանում  առկա  օրենսդրությանը  հակասող  մի  շարք  նորմերի  վերացման,  լրացումների,  փոփոխությունների  կարիք  ուներ՝  այն  այդ  վիճակում  ընդունել  չէր  (չի)  կարելի…  Դա՝  ԳՊՀ  կանոնադրությունը,  ԳՊՀ  ներքին  կյանքի  Հիմնական  օրենքն  է՝  անպատասխանատու,  սուբյեկտիվ կամ  մակերեսային  մոտեցումն  այստեղ  անթույլատրելի  է:

Ընդհանրապես  բուհի՝  ԳՊՀ  ամբողջ  գործունեությունը  պետք  է  կառուցվի  կոլեկտիվի  բավարար  իրազեկության  ու  թափանցիկության  սկզբունքների  վրա: Ամբողջ  կոլեկտիվը,  հատկապես  ուսանողությունը   պետք  է  լայն  ներկայացուցչության  սկզբունքով  մասնակցի  ԳՊՀ  կառավարմանը՝  նրա  ղեկավար  մարմինների՝Կառավարման  կամ  Հոգաբարձուների  խորհուրդ,  գիտ.խորհուրդ,  ռեկտոր  ևն  ձևավորմանը.  ուսանողների  փողերով  է  բուհը  գոյատևում,  բայց  նրանց  հարցերը,  բուհի  բախտը,  որոշում  են  մի  քանի  հոգի՝  ռեկտորը  և  ուրիշ. օր.՝ Կառավարման  կամ  Հոգաբարձուների  խորհրդի  (որի  թիվը,  իմ  կարծիքով,  100-ից  պակաս  չպետք  է  լինի)  առնվազը  կեսը  պետք  է  լինեն  ուսանողներ՝  ուսանողական  ժողովներում  բաց  քվեարկությամբ  ընտրված  ավելի  մեծ  թիվ  կազմող  ներկայացուցիչներից.  վիճակահանությամբ՝ Կառավարման  կամ  Հոգաբարձուների  խորհրդի  կազմում  ընտրված: Գիտ.խորհրդի  կազմում  օր.՝  ուսանողների  թիվը  կարող  է  համեմատաբար  փոքր  լինել.  դա  ոչինչ.  արդարացված  է  այդ  մարմնի բնույթից  ու  նպատակներից  ելնելով:

Կանոնադրությունը  պետք է  նախատեսի՝  ՀՀ  օրենսդրությանը  և  միջազգային  իրավական  ակտերի  պահանջներին  համապատասխան.  ռեկտորի  և  մյուսների  կարգապահական  պատասխանատվության  ենթարկելու  հարցը՝  ընդհուպ  մինչև  հեռացումը  կամ  վաղաժամկետ  ետ  կանչումը  ևն: Իրական  թափանցիկության,  իրազեկվածության  սկզբունքները  պետք  է  գործեն բուհի  գործունեության  բոլոր  բնագավառներում՝  կառավարման,  ֆինանսաբյուջետային  ևն, թե  չէ  «ինքնավարության»«ակադեմիական  ազատության»  և  այլ  կարգախոսներ այսօր  իրական՝  փաստական  հիմքեր  չունեն...

Մի  խոսքով  կան  բազմաթիվ  այլ,  նույնիսկ  շատ  ավելի  կենսական,  առաջարկություններ  (օր.՝  ինձ  մոտ.  ես  ունեմ),  որոնց  իրացումն  (դրանք  փող  չեն  պահանջում՝  ներքին  ռեզերվները  ԳՊՀ-ում  և  տեղում՝  տարածաշրջանում  բավարար  են)  արմատապես  կփոխի  ԳՊՀ  իրավիճակը  դեպի  լավը,  առաջադեմը. բայց  ո՞ւմ  հասկացնես  դա… Այդպես  շատ  հարցեր,  որ  մեկն  ասես,  կամ  ո՞վ  է  լսողը.  անսացողը...