«Փաշինյանն այլ ելք չունի, քան պայմանավորվել Ադրբեջանի հետ»

30/01/2019 18:27

Картинки по запросу Եժի Մարեկ Նովակովսկի

Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին կարծում է, որ Հայաստանն այլ ելք չունի քան պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Այս մասին նախկին դեսպանն ասել է «Haqqin.az» ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցի ընթացքում, հույս հայտնելով, որ բանակցությունները Երեւանի եւ Բաքվի միջեւ նոր խթան կհանդիսանան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։

«Շատ կարեւոր է այն, որ Փաշինյանը ծնունդով ղարաբաղցի չէ եւ այլ մոտեցումներ ունի խնդրի լուծման առնչությամբ։ Բացի այդ, Հայաստանի ներկայիս ղեկավարությունն ունի շատ լուրջ աջակցություն էլեկտորատի կողմից՝ 60-65 տոկոս, ինչը նշանակում է, որ ունի հնարավորություն ցանկացած քաղաքական մանեւրի։ Եթե նրան ժողովուրդը չաջակցի, նրան կհեռացնեն իշխանությունից, ինչպես արեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Եվրոպայում բոլորն էլ կողմ են, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է նախկին դեսպանը։ Լեհ դիվանագետը նկատել է, որ որքան էլ ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երբեք չպետք է աչքաթող արվի ԼՂ հայ բնակչությունը, որն ունի իրավունքներ եւ այնպիսի ձեւ պետք է գտնել, որպեսզի մի կողմից պահպանվի տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից էլ պաշտպանվի ԼՂ հայ բնակչության իրավունքները։ Հենց սա է ամենաբարդ հարցը եւ հենց այստեղ նախկին դեսպանի կարծիքով պետք է քաղաքական կամք դրսեւորել։ Նովակովսկին նաեւ նշել է, որ Արեւմուտքը պետք է ավելի ակտիվացնի ԼՂ հակամարտության կարգավորման գործում իր ունեցած ներգրավվածությունը։

 ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу ÔµÕªÕ« Մարեկ Նովակովսկի