Ու՞մ կվստահի իր ձայնը քաղսեցի ընտրողը

30/01/2019 17:47
Ու՞մ կվստահի իր ձայնը քաղսեցի ընտրողը

Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի թեկնածու՝ Ռաֆայել Գրիգորյանը ծնվել է Քաղսի գյուղում, 1992թ-ին, մտավորականների ընտանիքում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո սովորել  է Գավառի պետական համալսարանի հաշվապահական հաշվառում /տնտեսագիտական/ բաժնում։

Ռ Գրիգորյանը ծառայել է հայկական բանակի սահմանային զորամասում՝ Վայքում։

Այժմ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբամուսնացած է ունի երկու որդի։ Ռաֆայելի հայրը բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է, մայրը՝ ուսուցչուհի է։ Քաղսիում վստահում են Ռաֆայել Գրիգորյանին՝ նշելով, որ երիտասարդ տարիքում զբաղվելով բիզնեսով, վերջինս շատերի համար աշխատատեղեր է ապահովել։

-Քաղսի համայնքը ղեկավարելու եւ զարգացնելու հարցում անկասկած չի թերանա Ռաֆայելը, կրթված, դաստիարակված ու աշխատասեր մարդ է, լավ ենք ճանաչում մեկս մյուսին,-ներկայացնում են Քաղսիի բնակիչները։