«Բժիշկը մեր գյուղի «հիվանդություններն» էլ կբուժի»

30/01/2019 16:13
«Բժիշկը մեր գյուղի «հիվանդություններն» էլ կբուժի»

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում փետրվարի 17-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին գրանցված թեկնածուներից չորսն էլ անկուսակցական են՝ գործող գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը, Ապարան ՓԲԸ-ի բժիշկ ակնաբույժ Ջանիկ Խալաթյանը, Էդգար Հայրապետյանը եւ Արբակ Միսակյանը։ 

Картинки по запросу օհանավանՕհանավանցիները համոզված են՝ այս անգամ համայնքի ՏԻՄ ընտրություններին դրսի ուժերի կողմից միջամտություններ չեն լինելու։

-Օհանավանցին է  իր գլխի տերը, իր ընտրություն կատարողը, իր այգին խնամողն ու առու մաքրողը։ Մեր գյուղում թշնամանք չկա մեկ մեկու հանդեպ, համայքապետի չորս թեկնածուներն էլ մեր գյուղի տղաներն են, լավ տղերք։ Սպասում ենք, որ իրենց ծրագրերը լսենք, տեսնենք ով ինչ ծրագիր ունի ներկայացնելու։ Թե չէ անձ փոխելով համայնքը չի զարգանա, պետք է աշխատանքային ու կազմակերպչական որակ փոխվի, իսկ եթե գյուղի հոգսերի մասին եք հարցնում, Հայաստանի գյուղերը տեղով հոգս են, ինչի դուք չգիտե՞ք։ Ոռոգման ջուրը հոգս, վարձավճարը թանկ, մեր աճեցրած բերքի իրացումը հոգս, ո՞րը թվենք,-պատմում են օհանավանցիները։

Մասնագիտությամբ բժիշկ ակնաբույժ համայնքի ղեկավարի թեկնածու Ջանիկ Խալաթյանը սովորել եւ ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում։ Աշխատում է Ապարանի բժշկական կենտրոնում։ Ըստ Ջ Խալաթյանի, ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու մասնակցում է համայնքի երիտասարդների եւ մտերիմ շրջապատի առաջարկով։

Համայնքը մի ամբողջություն է եւ մեկ անձի փոփոխությունով, ինչպես նշում են օհանավանցիները դրական առաջընթաց չի լինի, համախմբված եւ միասնական աշխատանքների դեպքում է տեսանելի արդյունքները։ Ըստ համագյուղացիների,  Ջ Խալաթյանը  լինելով մասնագիտությամբ բժիշկ հարգված անձնավորություն է տարածաշրջանում։ Իր աշխատանքում ուշադիր եւ հոգատար լինելով, վաստակել է նաեւ բուժանձնակազմի եւ Բշկական կենտրոն այցելող հիվանդների հարգանքն ու սերը։ Եւ դրա համար է, որ բնութագրելով Ջանիկ Խալաթյան համայնքի ղեկավարի թեկնածուին, մարդիկ ասում են։

-Ինչպես հիվանդների է վերաբերվում, նույնն էլ Օհանավանի խնդիրներին կվերաբերվի։ Մարդու բնավորությունը պետք է էդպես լինի դա ասելով չի,- հավատում են գյուղում։

-Հանդիպումների ժամանակ կներկայացնեմ իմ նախընտրական ծրագիրը, որից հետո ընտրության արդյունքները ցույց կտան, թե ում կվստահեն համայնքի ղեկավարի գործը օհանավանցիները,-տեղեկացրեց Ջ Խալաթյանը։

Ինչպես ասում են, մեր գյուղի տղաներն են թեկնածուները, համայնքապետ  Ալեքսան Ալեքսանյանի մասին խոսելիս էլ մարդիկ, որպես գործող ղեկավար քննադատական մոտեցում չէին ցույց տալիս, ասելով.

-Մեր գյուղի վերաբերվող ամեն հարց բոլորիս է վերաբերվում, ինչ հարց եղել է դիմել ենք Ալեքսանյանին մեր կողքին կանգնած է եղել գյուղապետը, ամեն օր մի նոր խնդիր։ Ինչ լինի դիմում ենք գյուղապետին, որ միասին լուծենք, էլ ու՞ր պիտի գնանք,-իրենց ուսերը թոթվելով փոխանցեցին օհանավանցիները։

Մեր կայքի էլհասցեին իր նախընտրական ծրագրերն է ուղարկել նաեւ Արբակ Միսակյանը:

Нет описания фото.

R