Հրատապ. Նոր Գեղիում ընտրակաշա՞ռք է բաժանվում

30/01/2019 15:09
Հրատապ. Նոր Գեղիում ընտրակաշա՞ռք է բաժանվում

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улицеНа данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят, дерево и на улице

На данном изображении может находиться: один или несколько человек, автомобиль, дерево и на улицеНа данном изображении может находиться: один или несколько человек, автомобиль, дерево и на улице

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улицеНа данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице


Ինչպես HZHAM.am-ին տեղեկացնում են Նոր Գեղիի բնակիչները,  համայնքի ժամանակավոր պաշտոնակատար՝ ՔՊ-ական Վարդան  Պապյանը, ով իր թեկնածությունն է առաջադրել փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններում, նախընտրական այս փուլում օգնություններ է բաժանել բնակիչներին։ Ըստ համայնքի բնակիչների, հարուստ ու առատ երբեմնի Նոր Գեղին, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո դարձել է թատերաբեմ։

-Մեր նման չարչրկված  ժողովուրդը ոտքի կանգնեց, որպեսզի նոր Հայաստանում ունենանք արդար ու թափանցիկ ընտրություններ, բայց պարզվեց, որ պայքարեցինք ոչ մի բանի համար։ Մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի բռնի գործողությունների արդյունքում այսօր ունենք գյուղապետի արտոնյալ պաշտոնակատար։ Ընտրակաշառք չէ, բա ի՞նչ է, էլ ո՞նց է լինում, ո՞վ չի հասկանում, որ դրած լո-լո  են կարդում գլխներիս, փետրվարի 17-ը յոթ սարի հետեւում չի։ Սա բարեգործություն չէ: Սա ակնհայտ ընտրակաշառք է,- զայրացած ասում են մեզ դիմած բնակիչները,- Պապյանն է ասելու՞ ով է ապահով կամ ով անապահով գյուղում։ Ինչի՞ հարեւան  համայնքի ղեկավարներ չբաժանեցին էդ Դիակոնիայի օգնությունները, որ հենց նախընտրական Նոր Գեղիում բաժանեցին։ Բա ու՞ր են մեր իրավապահները, մարզային ու հայրենի իշխանությունները, օրենքի երկիր են ուզում դարձնել, թող զսպեն մարզպետի ու իր մանկլավիկների ախորժակները։  Թեկնածուն քարոզարշավից առաջ օգնություն է բաժանում։ Դիմում ենք մեր իշխանություններին՝ հետեւողական լինեն, որ ընտրություններն անցկացվեն բարձր մակարդակով, եթե Նոր Հայաստանում ենք ապրում։ Էդ նախկինների գործելաոճո՞վ են առաջնորդվում, տիրովին տերը՝ անտերին գե՞լն է տարել,-դժգոհ փոխանցեցին բնակիչները։

Հ.Գ. Ընթերցողին տեղեկացնենք, որ Նոր Գեղիում, երբ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վարդան Պապյանը, բնակիչները բազմաթիվ անգամներ բողոքի ակցիաներ կազմակերպեցին՝ պահանջելով վերջինիս հրաժարականը։ Այդ օրերին Ռոմանոս Պետրոսյանը այցելեց գյուղ եւ խոստացավ, որ ԺՊ-ն կղեկավարի գյուղը այնքան ժամանակ, մինչեւ կկայանան ՏԻՄ արտահերթ ընտրությունները, եւ մարդիկ իրենց ընտրությունը կկատարեն առանց ուղղորդման։ Բայց ինչպես բնակիչներն են պնդում, մարզպետը եւս չի կատարում իր խոստումը։

-Դե թող Նիկոլ Փաշինյանն անձամբ գնա մարզպետի ու ԺՊ-ի վզից բռնի ու դուրս շպրտի աշխատասենյակներից, եթե չեն կատարում իր խոսքը,-վերջում ավելացրին մեր զրուցակիցները։