Արմեն Ղազարյան. Իմ գիտակցական կյանքում փորձել եմ մշտապես լինել գործի մարդ, նաև՝ օգնող ձեռք

30/01/2019 12:34
Արմեն Ղազարյան. Իմ գիտակցական կյանքում փորձել եմ մշտապես լինել գործի մարդ, նաև՝ օգնող ձեռք

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում, նախաձեռնող խմբի առաջարկությամբ, ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել գործարար-բարեգործ՝ Արմեն Ղազարյանը: Այս մասին մեզ հայտնում են Նոր Գեղիի, Բանավան թաղամասի բնակիչները:

Բանավանում ականատեսը  դարձանք թաղամասի ճանապարհաշինությանը, որն իրականացնում է համայնքի առևտրի կենտրոնի հիմնադիր՝ Արմեն Ղազարյանը:

-Երիտասարդ,  36-ամյա Արմեն Ղազարյանը մեծ լումա ունի Նոր Գեղիի զարգացման գործում,-պատմում էին բնակիչները,- Մենք անկեղծ ցանկանում ենք, որ մեր երկարամյա ղեկավար՝ Ֆրոնտիկ Թևոսյանից հետո համայնքի ղեկավար տեսնենք մեր բարերարին՝ Արմենին, նրանից արժանի թեկնածու այս պահին չունենք: Արմեն Ղազարյանն իր մարդկային որակներով համապատասխանում է ՏԻՄ ղեկավարի պաշտոնին: Նա մարդուն լսել, կարեկցել ու օգնել գիտե, մեր համայնքի բարության խորհրդանիշն է,- վստահեցնում էին մեր զրուցակիցները:

Նոր Գեղիում պատմում էին, որ Արմենի սեփական միջոցներով ու բարի կամքի դրսևորմամբ, ժամանակին  համայնքի գերեզմանի, բնակելի շենքերի մուտքերի, աղբահանության և այլ կնճռոտ խնդիրներին լուծում է տրվել:

Ըստ նրա հայրենակիցների, Արմենը մտադրվել է, որպեսզի համայնքն ունենա սգո և հանդիսությունների սրահ:

Թեկնածուի մայրը՝ Ալվարդը պատմեց, որ իր որդին հանրաճանաչ մանկավարժ՝ Ավետիք Ղազարյանի թոռն է, արմատներով՝ մարտունեցի:

-Արմենս խելացի ու աշխատասեր երեխա էր, դպրոցում լավ սովորող, պատվով ծառայել է Հայոց բանակում, ես հպարտանում եմ իրենով, այնքան բարի մարդ է, որ բարությունից ու կամեցողությունից դրդված՝ փորձում է օգտակար լինել  հայրենակիցներին ու ծննդավայրին,- ասաց Ալվարդը,- Թեև լավ հասկանում եմ, թե ինչ ծանրության տակ է մտնում որդիս, բայց դա է իր էությունը, ի՞նչ կարող ես անել: Նպատակը բարի է, Աստված իր հետ, մաղթանքս սա թող լինի:

Արմեն Ղազարյանը խուսափում էր մեր տեսախցիկի առջև զրուցելուց, նրա համեստությունը շրջանցելով, կարծրատիպեր կոտրելով՝  մի կերպ զրույցի բռնվեցինք:

-Ընտրվելու դեպքում առաջնորդվելու եմ «Ի շահ իմ համայնքի ժողովրդի» սկզբունքով,- ասում է թեկնածու՝ Արմեն Ղազարյանը,- Արձանագրելու և ընդգրկելու եմ գրեթե բոլոր ոլորտները՝ սոցիալական, մշակույթային, ճանապարհաշինության, երազում եմ Նոր Գեղին դարձնել բարեկեցիկ ու գեղեցիկ համայնք:

- Իսկ համայնքապետի լիազորություններին և համայնքի խնդիրներին ծանո՞թ եք:

-Ապահովելու եմ հայրենակիցներիս համարժեք ծառայություն, լավ կառավարում և արդյունավետ աշխատանք:

 Տես՝ տեսանյութը:

Похожее изображение

R