«Էս գյուղը Աֆրիկան է՝ քշված, հեռու...»

29/01/2019 12:50
«Էս գյուղը Աֆրիկան է՝ քշված, հեռու...»

Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի ղեկավարի ընտրություններին գրանցված թեկնածուները երկուսն են՝ անկուսակցականներ գործող համայնքի ղեկավար՝ Արթուր Ավետիսյանը եւ սոցապ բաժնի գլխավոր մասնագետ Գարիկ Թովմասյանը։ Փետրվարի 17-ը՝ ընտրության օրը հեռու չի, սակայն գործող գյուղապետը սկսել է հակաքարոզչություն անել իր մրցակցի՝ Գ Թովմասյանի դեմ։

Ինչպես համայնքի բնակիչնեն են պատմում, համայնքի ղեկավարը հիշաչար ու տառացի անգրագետ անձնավորություն է, ով բացի տրակտոր վարելուց ուրիշ բան չգիտի։

-Էս պետությունը պետք է օրենք հանի, որ ամեն մեկը թեկնածու չդառնա, էս մեր գյուղապետն անտառաճանաչ է, կոպիտ, քիննախնդիր։ Վեչնի ճենճոտ, անլվա եղունգների տակ կեղտը միշտ գալիս է աշխատանքի։ Է գործ է արել, բա ինչի՞ չպետք է անի, հո իր գրպանից չի անում, բայց ամեն օր մեզ երեսով է տալիս, մարդ ռիսկ չանի մի հարցով դիմի, մենակ կսկսի ասել լույս եմ քաշել գյուղում, ի՞նչ եք ուզում։ Էս գյուղը Աֆրիկան է՝ քշված, հեռու, էդ ճանապարհը տեսա՞ք, որ եկաք, ապրեք, որ եկել եք էս գյուղ, գրեք, ասեք էս գյուղը Հայաստանի քարտեզից հանել են, ժողովուրդը էստեղ ստրուկի կարգավիճակում է ապրում,-պատմում են մարդիկ վախվորած։

 ÐÐ° данном изображении может находиться: 3 человека, люди стоят и на улице

 Գյուղի գլխավոր փողոցում, բնակիչների հետ զրույցի ժամանակ պատահաբար հանդիպեցինք գյուղապետ Արթուր Ավետիսյանին՝ համագյուղացիների հետ: Երբ վերջիններիս հարց ուղղեցինք ընտրությունների մասին, նրանք նրանք ներկայացրին թեկնածուներին, ու, գյուղապետի ներկայությամբ սկսեցին գովել մրցակից թեկնածուին, ինչն, առանձնապես, զայրացրեց գյուղապետ Արթուրին:

-Էս տրակոտրիստ տղեն էնքան գործ է արել, որ ոչ մեկը չի արել,- ինքն իրեն մատնանշելով ասաց գյուղապետը,- Իբր Գարիկը ինչի՞ համար է եկել ուզում գյուղապետ ընտրվի, ինքը գործ ունի էլի, գնացեք տեսեք մայր ու տղա ոնց  են մշակույթի տունը քանդել։ Գարիկ Թովմասյանի մայրը մշակույթի տան տնօրեն է աշխատել ։

 

Համայնքի փողոցներից մեկում, երբ զրուցում էինք գյուղի բնակիչների հետ, նրանցից մեկի հեռախոսին զանգ եկավ:

-Ըհը զանգը եկա՜վ, չիմանաք թե մենք դեմ չենք գյուղապետին ուղղակի մեզ հետեւում են, կներեք չենք կարող խոսել։ Խնդրում ենք մեզ հարց մի տվեք, ինչ լսեցիք դա գրեք,-ասաց բնակիչներից մեկը։

Աշխատանքի վայրում հանդիպեցինք համայնքի ղեկավարի թեկնածու Գարիկ Թովմասյանին։ Լսելով հացը, թե ինչպես է վերաբերվում իր ընտանիքի հասցեին հնչող Արթուր Ավետիսյանի՝ գյուղապետի մեղադրանքներին, թեկնածուն պատասխանեց անխռով։

-2015թ-ին է ընտրվել Ա Ավետիսյանը եւ այդ տարի Հայոց Մեծ եղեռնի 100 ամյակն էր նշում հայ ժողովուրդը։ Որպես մշակույթի տան տնօրեն, մայրս՝ Անահիտ Կոջոյանը կազմակերպել է միջոցառում, միջոցառման մասնակցելու համար հրավիրել է նաեւ  նորընտիր համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանին։ Միջոցառումը յութուբում էլ տեղադրված է, կարող եք նայել, թե ինչպիսի մասնակցություն են ունեցել երեխաները։ Իսկ թե ի՞նչ կապ ունեմ ես մշակույթի տան հետ ես չեմ հասկանում։ Նույն տարում մայրս դիմում է գրել եւ դուրս եկել աշխատանքից։ Ու դրանից հետո, թե ակումբը ինչպե՞ս են պահպանել, արդեն մենք տեղյակ չենք։