Եռաբլուրի լուսահոգիներ, Դուք զոհվեցիք, որ սրանք լավ ապրեն

29/01/2019 12:34
Եռաբլուրի լուսահոգիներ, Դուք զոհվեցիք, որ սրանք լավ ապրեն

/Մեկի պոչը միշտ մեկելի տակին/

Երեկ իշխող կուսակցությունը ժողովրդի թշվառության ֆոնին ԵՌԱԲԼՈՒՐ բարձրացավ ավելի շքեղ շարասյունով, քան Սերժիկինն էր: Մի քանի ձևական ու ձանձրացուցիչ, բայց պարտադիր արարողակարգից հետո իջան ուտել-խմելու, քեֆ անելու, ինչից հետո՝ իրենց տաքուկ տները:
Տեսնես, որ էսպես քեֆ արած, կերած-խմած, փորներն ու վզները ճարպով հաստացրած ջհանդամվում են իրենց պալատները, գլուխները դնում են բարձին, մտքներով չի անցնո՞ւմ, քանի՞ երեխա է սոված պառկում քնելու, քանի՞ երեխա է մանկատներում աչքը ճամփին սպասում իր ծնողին, քանի՞ ծնող է աչքը լուսամուտից դուրս սպասում իր զավակին, քանի՞ անքուն մայրեր կան, որ զոհված որդու նկարի առաջ են լուսացնում, քանի՞ տնակների մեջ դեռ ապրող ընտանիքներ կան, քանի՞ անօթևան է այդ գիշեր քնում բաց երկնքի տակ...
Ասում, խոսում են, հեռուստատեսությամբ ու ռադիոյով հաղորդում, մամուլով տարածում, թե կառավարություն մտնելու համար ինչեր են անում...էսինչը կռվեց էնինչի հետ, էս մեկը միացավ դաշինքին, էս մյուսը վատ հարաբերության մեջ է էն մյուսի հետ, սա Հհկ-ից դուրս եկավ, երկրորդը՝ ԲՀկ-ից, Երրորդը ուզում է միանալ դաշինքին, չեն համաձայնում...Ոչ մի սրտացավ դեմք, ոչ մի նոր գաղափար: Ողջը կերակրատաշտին մոտ գտնվելու և օգտվելու կռիվ է: Լսել ե՞ք, որ մեկը բարեփոխման, ժողովրդի մասին մտածելու ցանկություն հայտնի...
Էս ամբողջը ՍՈՒ՛Տ է, ՍՈւ՛Տ է, ՍՈւ՛Տ է:
Իսկ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ ահա սա է,որ հիվանդանում, բայց չի մեռնում:


Ֆիալկա Հախինյան