Ընտրություն՝ առանց գեներալների միջամտության

29/01/2019 12:31
Ընտրություն՝ առանց գեներալների միջամտության

Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքի բնակիչները փետրվարի 17-ին հնարավորություն կունենան համայնքի ղեկավարի ընտրություն կատարել։ Այստեղ համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուներից երկու անկուսակցական երիտասարդներ՝ Սուրեն Նավասարդյանը եւ Ժորա Խալաթյանը ընտրապայքարի կմասնակցեն գործող գյուղապետ, նախկին ՀՀԿ-ական Արմեն Սարգսյանի հետ։


Ինչպես համայնքի բնակիչներն են նշում, Հովտամեջում սարգսյաններին ցմահ է տրված գյուղապետի աթոռը, քանի որ Արմենից առաջ նրա հայրն է եղել համայնքապետ, հետո այն փոխանցվել է Ա Սարգսյանին։


Իսկական գեներալական գյուղ, որտեղ չնայած ընտրությունների, հարաբերական անդորր է տիրում, շատերին նույնիսկ քիչ է հետաքրքրում համայնքի ղեկավարի ընտրությունները։ Տարածաշրջանում տարիներ շարունակ վայ գեներալների լծի տակ ապրել են ոչ միայն Հովտամեջի բնակիչները։ Ու այսօր հնարավորություն է տրվել ասելու, որ մարդիկ մտահոգված են այն բանի համար, որ իրենց փոքրիկ գյուղը, որտեղից մայրաքաղաք հասնելը մի քանի րոպեի հարց է, աստիճանաբար  դատարկվում է։

-Շրջեք ու տեսեք թե քանի տան դուռ է փակ մեր գյուղում։ Որը արտասահմանում է ապրում, որը Ռուսաստանում, մեր գյուղում ու՞ր է մարդ մնացել, որ գնան ընտրության։ Եթե Երեւանին կպած գյուղերն են դատարկվում, էլ ինչի՞ մասին խոսենք, սրա մասին պետք է մտածեն։ Գյուղի եկեցեղին շուտով կփլվի, գերեզմանատան ճանապարհը քարուքանդ, մարդիկ եթե մի քիչ արագ քայլեն կընկնեն ջարդուփշուր կլինեն, մանավանդ անձրեւոտ եղանակներին։ Դպրոցում ջուր չկա, երեխաները տանից են շշերով ջուր տանում, որ դպրոցում խմեն։ Գյուղում գոյություն չունի ոչ խաղահրապարակ, 10 տարի առաջ կառուցված մի փոքրի դպրոց է, որն կառուցել են առանց մարզադահլիճի, ով է տեսել նման կառույց, այն էլ 21-դ դարում։ Գյուղը նույնիսկ մանկապարտեզ չունի, մի կիսակառուց շենք է ընդհամենը,-պատմում են գյուղի բնակիչները։

Ու չնայած համայնքում, ինչպես տեղացիներն են նշում երիտասարդ թեկնածուները աշխուժություն են մտցրել Հովտամեջի բնակչության շրջանում մրցակցելով ՏԻՄ ընտրություններում։


Թեկնածու Սուրեն Նավասարդյանը գյուղում բավականին հարգանք վայելող երիտասարդ է, մասնագիտությամբ տնտեսագետ է։ Սովորել եւ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ շարունակելով կրթությունը ստացել է մագիստրոսի որակավորում։ Ս Նավասարդյանը աշխատել է տարբեր կառույցներում, համայնքի երիտասարդների առաջարկությամբ առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու։ Հովտամեջում Սուրենին ճանաչում են, որպես կրթված անձնավորություն, ում կհաջողվի պետական ծրագրերով զարգացնի բազմախնդիր համայնքի հոգսերը։


Անկուսակցական թեկնածու ժորա Խալաթյանը եւս ստացել է բարձրագույն կրթություն, աշխատում է գյուղի դպրոցում, որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ծանրամարտի մարզադպրոցում, որպես մարզիչ է աշխատում։ Ըստ Ժ խալաթյանի, երկար մտածելուց հետո, որ պատասխանատու գործ է համայնքին ծառայելըընդունել է համագյուղացիներից շատերի  առաջարկը, որպեսզի մասնակցի համայնքի ղեկավարի ընտրություններին։ Իսկ ընտրվելու դեպքում կաշխատի չհիասթափեցնել իրեն վստահող բնակիչներին։ Ըստ համագյուղացիների, Ժ Խալաթյանը պատասխանատու մարդ է եւ ամենակարեւորը, որ դպրոցում աշխատելիս հատուկ վերաբերմունք եւ ուշադրություն է ցույց տալիս իր սաներին։

Փետրվարի 17-ին Հովտամեջում կլինի՞ իշխանափոխությունթե՞ ոչ, ըստ գյուղի բնակիչներին պարզ կլինի փետրվարի 18-ին։

-Մենք խոսել չգիտենք, մեր գյուղի տղաներն են, մեկին կնտրենք, հո չե՞նք թշնամանալու, համ էլ ասում են շուտով խոշորացում է համայնքների, էլ  ի՞նչ ընտրություն, ի՞նչ բան,-ասացին գյուղում։