Հակահեղափոխական Փաշինյանը ու Ալիևի փրկության ծրագիրը

26/01/2019 00:57
Հակահեղափոխական Փաշինյանը ու Ալիևի փրկության ծրագիրը

Նոր Ազգային Ժողովը «ծնեց» նոր ՄԱԵՍՏՐՈ...

Նոր մաեստրոն, այսինք «մաեստրուհին» է «Իմ Քայլը» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը: Սույն երեսփոխանը՝ մեկնաբանելով Փաշինյան-Ալիև հանդիպումները, ուղղակի կաթվածահար է արել համացանցի մտածող մասսային:
«Կարող է Փաշինյանը Ալիևի հետ խոսում է Ադրբեջանում տեղի ունեցող հանրահավաքների մասին: Կարող է Փաշինյանն Ալիևին բացատրում է, թե ինչպես անի, որ Ադրբեջանում հեղափոխություն չլինի»,-ասել է Թագուհի Թովմասյանը:

Похожее изображение
Այո՛, ո՛չ ավել,ո՛չ պակաս...

Պարզվում է, ըստ Թովմասյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպում է վերջինիս բռնապետական իշխանությունը փրկելու համար:
Քանի որ դեպուտատ Թագուհու մեկնաբանությունները որևէ կերպ չի կարելի քաղաքագիտական տեսանկյունից վերլուծել և մեկնաբանել, առաջարկում եմ սույն տիկնոջ ինտելեկտուալ հնարավորությունները օգտագործել ոչ քաղաքական ուղղությունով, բայց հօգուտ մեր քաղաքական շահերի:

Առաջարկում եմ Թովմասյանին որպես «դիվերսանտ» օգտագործել մեր հակառակորդ ադրբեջանցիների դեմ. վերջինիս ընդգրկել ՀՀ ԱԺ-ի ԵԽԽՎ պատվիրակության մեջ:

Համոզված եմ, տիկին Թովմասյանի մի երկու ելույթից հետո ադրբեջանցի ամենահայտնի հակահայ պատգամավորներ Սամեդ Սեիդովին սրտամկանի կաթվածով կտեղափոխեն հիվանդանոց, իսկ Գանիրա Փաշաևան էլ գլխուղեղի կաթվածից հետո ընդմիշտ կլռի:

Այսպիսով, ԵԽԽՎ-ում մենք կձերբազատվենք կարևոր հակառակորդներից:
Հ.Գ.Իսկ եթե լուրջ... Հարգելիներս, գոնե լռե՛ք, ամոթ է...Ծիծաղի առարկա եք դառնում և՛ դուք,և ՛ ամբողջ երկիրը...


Գագիկ Համբարյան