Փաստաբանությունն իշխանության թիրախում

25/01/2019 23:37
Փաստաբանությունն իշխանության թիրախում

Արդարադատությունը մեծ հաշվով այժմ հեռախոսային է, իսկ նրանք, ովքեր այդ պրոցեսի ընթացքում հավատարիմ են մնում իրավունքի սկզբունքներին, անարգանքի սյունին են գամվում անհայտ խմբերի մանիպուլյատիվ ուղղորդումներ արդյունքում ու այս ամենը եթե ոչ կանոնակարգվում, գոնե լոյալ է ընկալվում իշխանության կողմից՝ իշխանական վերջին լայվը չհաշված, որը կրեց սիմվոլիկ բնույթ՝ կոնկրետ դեպքի հետ կապված։ Հուսանք՝ վարչապետի լայվն ու ԱՆ արձագանքին կտրվի օրենսդրական տեսք։

Եթե նախկինում բարձրաստիճան ղեկավարների քննարկումների արդյունքում հնարավոր էր որոշակի արդյունքների հասնել առանձին ինստիտուտները վերջնականապես չկործանելու մասով, այժմ ամեն բան կախված է քայլարշավի ռահվիրայի լայվային տրամադրությունից ու կամազուրկ խորհրդարանականներին տրված ցուցումներից։

Ըստ էության փաստաբանը միակն է, ով անձի կողքին է ու պաշտպանում է նրան պետական լծակներով ու երաշխիքներով օժտված մարմիններից՝ հատկապես քրեական գործերով։

Քանի որ պետությունը հարմարեցված է սուպերվարչապետական իշխանությանը, ապա հաճախ անհրաժեշտություն է առաջանում արդարադատության իրականացման մասնակիցներից ամենաազատ ինստիտուտը՝ փաստաբանությունը, ևս հարմարեցնելու ներիշխանական քմահաճույքներին, որը տրամագծորեն հակասում է արդարադատություն ասվածին։

Картинки по запросу փաստաբանների պալատ

Սկզբից ականատեսը եղանք համացանցային հարձակումների փաստաբանների վրա, որին հետևեցին հարձակումներն իրական կյաքում, ընդ որում այդ հարձակումները ոչ միայն սպառնալիքներ, հայհոյանքներ են պարունակում, այլևս հաճախ անցնում են բուն գործողությունների փուլ։ Այս ամենի իմաստով ուշագրավ է այն, որ իրականում չկա որևէ հանրային պահանջ, առկա են միայն լոկալ շահեր ու հանրային պահանջի պատրանք՝ իմիտացիա։

Այժմ հարվածը հասցվում է իրավական կոնտեքստում՝ փաստաբաններին ավելի թանկ հարկելու տեսքով։ Սա ոչ միայն հարվածելու է փաստաբանության ինստիտուտին որպես արդարադատության իրականացման անքակտելի բաղադրիչ, այլև հասարակությանը, որի պաշտպանության երաշխիքներից մեկն էլ հենց փաստաբանն է։ Ինչևէ, դեմոկրատական երկրում պաշտպանության իրավունքի իրացման դյուրին հնարավորություններ ընձեռելու փոխարեն, իշխանությունն առավել խրթին է այն դարձնում՝ արհեստականորեն խնդիրներ ստեղծելով իր իսկ քաղաքացիների համար ու խոչընդոտելով փաստաբանության կայացմանը։

На данном изображении может находиться: Վահե Եփրիկյան, обувь, костюм и на улице

Այս ամենի արդյունքում առավել ծանրանալու է Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության խնդիրը։ Այս մարմինն առանց այն էլ աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով հանրային պաշտպանների թվաքանակի էական դեֆիցիտի պատճառով։ Եթե առավել թանկ արժեցող փաստաբանական ծառայություններից մարդիկ չկարողանան օգտվել, բնականաբար, նրանք սևեռվելու են դեպի Հանրային պաշտպանի գրասենյակ, որը չի կարողանու օբյեկտիվորեն իրականացնել վերջիններիս պաշտպանության իրավունքի ապահովումը։

Կարծում եմ՝ իշխանությունը պետք է մինչ օրինագծեր մշակելն, առավել հեռատեսորեն հաշվարկի գտնելիքն ու կորցնելիքը, քանզի հարվածելով փաստաբանությանը մի երկու պարգևավճար ավելացնելու կամ այլ քմահաճույքների համար, կորցնելու է արդարադատության որակն, իր իսկ քաղաքացիների պաշտպանվածությանը ժողովրդավար երկրում ու առհասարակ՝ փաստաբանությունը որպես կայուն զարգացող ինստիտուտ։


Չարժե սատարել մի գաղափար, որը կտրում է այն թևերը, որոնք պատեհ պահին պաշտպնելու են Ձեզ։
Ինչպես նախկինում եմ ասել, ոչ ոք ապահովագրված չէ փաստաբանին դիմելուց, ուստի գալու է օր, երբ ինքներդ այս իշխանությանը ծափահարելու արդյունքում հայտնվելու եք իրավիճակում ու հենց դուք եք փաստաբանի կարիք ունենալու. կարողանալու՞ եք վճարել նրան։


Վահե Եփրիկյան