Գլխավոր Չալոյի, ու ՊԵԿ Կրակադիլի ախորժակը բացվել է

25/01/2019 14:10
Գլխավոր Չալոյի, ու ՊԵԿ Կրակադիլի ախորժակը բացվել է

«ԷԺԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ընկերության քավորները բացահայտված են.

Այս օրերին երկրի թիվ մեկ Չալոյի խայտառակությունները այլեւս դժվար է մատերի վրա հաշվել. վերջին խայտառակությունը, որ գերազանցեց նախորդներին, դա Չալոյի  մուկ դառնալն էր՝  Ալիեւ  մարդասպանի մոտ, ով իրենից գոհ՝ աչքի պոչով  ուղղակի ղժժում էր ինքն իրեն վարչապետ նշանակած  Նիկոլ Փաշինյանի վրա: Երեւի չարժե մանրամասնենք՝ Չալոյի թրջվածության պատճառները: Այն թերեւս հասանելի է խելահասներին:

Ինչեւ անցնելով առաջ,   արժե  մանրամասնել նաեւ ՀՀ-ում ստեղծված խայտառակ ներքաղաքական ու վագրային անկում  գրանցող տնտեսական կանգը, որի գլխավոր դիրիժորը բոլորիս հայտնի շոումեն   Չալոն է,  ու յուր խամաճիկ ՊԵԿ ղեկավար՝ Դավիթ Անանյանը, ովքեր   պարզվեց որ ՀՀ-ի ամենախոշոր ու թաքնված գյորմամիշներն  ու չտեսներն են, որ ԿԱՆ:

Ու եթե  Չալոյի մարզային  թրաշամանուկները բավարարվել էին  իրենք իրենց 300 հազարներ դուրս գրելով ու պարգեւատրելով, ապա բանից պարզվեց, որ սրանց միջի  անկուշտ “կրակադիլը”

ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանն է՝  իր անկուշտ  ու ոհմակի սկզունքով գործող ՊԵԿ մանկլավիկներով, ու փասա-փուսով,  ովքեր բավականին երկար  ժամանակ է, ինչ զբաղված են ոչ թե հարկային դաշտին վերաբերող կոնկրետ գործառույթներ իրականացնելով, այլ անկուշտ գայլերի նման տնտեսվարողների վրա հարձակվելով՝ խարխլելով ՀՀ-ի առանց այն էլ  ճոճվող  տնտեսական հիմքերը:

Եւ  ի տարբերություն տարիներ շարունակ ՀՀ-ում  գործող մի շարք տնտեսվարողների, Չալոն ու Չալոյի  Դավիթը,  ով աբիժնիկի նման փորձում է գերազանցել օրենքին, եւ իրեն օրենքից վեր դասել, այս օրերին սկսել է արտոնյալի կարգավիճակներ սահմանել նաեւ այն թրաշամանուկների համար, ովքեր որոշել են Չալոյի հետ քայլելուց հետո բեսպրեդելչիկ   բիզնեսմեններ դառնալ:

Հավաստի տեղեկությունների համաձայն, հատկապես  տրանսպորտի ոլորտում , թավշյա բեսպրեդել ու ամենաթողություն է հաաստատել  հատկապես  “ԷԺան Տրանսպորտ”  անհայտ ծագումնաբանությամբ մի X ընկերություն, որը  չունենալով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու  իրավունք, բառիս բուն իմաստով խախտում է խաղի կանոնները՝ տրանսպորտի ոլորոտւմ: Վերոնշյալ ընկերությունը, ունենալով կոնկրետ հովանավարչություն եւ աջակցություն՝ թավշյա Չալոներից կանոնավոր ուղեւորափոխադրում  իրականացնողներին հավասար՝սահմանում է ժամեր ու հստակեցված գրաֆիկ, (ուղեւորափոխադրումների) ինչն, ըստ էության,  րոպե առաջ պետք է  հրավիրի Չալոյի հարկային  գրդոնչիների ուշադրությունը:

Հատկապես որ, անկանոն ուղեւորափոխադրում իրականացնող “Էժան Տրանսպորտ”  կոչված անհայտությունը  խախտում է մյուս տնտեսվարողների իրավունքները, որոնք որ տարիներ շարունակ պատշաճ կերպով իրականացրել են կանոնավոր ուղեւորափոխադրումներ՝ ի հաշիվ իրենց տեխնիկական ռեսուրսների  եւ ընկերության նյութա-տեխնիկական բազայի, մի բան որ   Չալոյի երկրում արդեն կարծես թե  այնքան էլ էական չէ:

 Հիմա Չալոների ու Կրակադիլ Անանյանների ժամանակն է եկել, որոնցից ամեն մեկը  փորձում է խաղալ սեփական խաղը:

Եւ խիստ զարմանալի է, թե արդարության անունից ճամարտակող Իջեւանցի Չալոն,  ինչպես է որ  յուր հարկային շնիկներին չի գործողում էժան Տրանսպորտների հետեւում կանգնած թավշյա մանուկների  հետեւից, եւ չի փորձում  յուրային թավիշներին ծանոթացնել օրենքի տառի ու կետի հետ:

 

 Կարծեմ, նույն Չալոն էր, որ իշխանափոխությունից առաջ, կոկորդը պատռում էր որ զիջում չի լինելու. ծանոթ-բարեկամ խնամի  չի անցնելու: Բայց արի ու տես, որ իշխանության գլուխ անցնելուց հետո, Չալոն ՀՀԿ-ից, նրա նախորդներից շատ ավելի  ագահ ու անկուշտ գտնվեց , եւ առաջին  իսկ հերթին՝ կանաչ լույս վառեց  իր թրաշամանուկների ու Second Hand-ի տակ մնացած իր ԷԺԱՆ տրանսպորտչիկների համար:

Ցավալի է բայց փաստ,  որ անկուշտ իջեւանցին ու գայլի պես երախը բաց Դավիթ Անանյանը  իրենց այս տակտիկայով վերջնականապես կքանդեն ու կավիրեն   ՀՀ-ի տնտեսական ոլորտները մեկ առ մեկ. քանզի սրանք իրենց գործելաոճով բոլորիս հիշեցնում են 90-ական թվականները, երբ երկիրն ուղղակի խավարի ու մթության մեջ էր հայտնվել:

Հիմա էլ Չալոն ու իր աբիժնիկների ծույլ կազմը գնում են այդ նույն ճանապարհով, քանի որ սրանք որոշել են ոչ թե աշխատել, այլ պորտաբուծությամբ զբաղվել, որի հետեւանքները անշուշտ ծանր կլինեն:

Ու  Չալոն, փոխարենը  մտածի  եղածը չավիրելու,   տնտեսությունը  իր բնականոն տեմպից չգցելու մասին, մորթապաշտություն անելով, օրենքը շրջանցելով  խաղահրապակ է մտցնում իր մանուկներին, որոնք տնտեսական ոլորտի այբուբենին անգամ  ծանոթ չեն:

Փաստորեն, ով Չալոյի հետ չի քայլել՝ Կամ պիտի արտագաղթի, կամ բոխի պիտի հավաքի… դե իսկ Չալոն էլ Շվեցարիաներում  իր հաշիվներն ավելացնի, քանի դեռ թավշյա խելագարների դիմակները ամբողջությամբ պատռված չեն:

Փաստորեն Չալոյի այսքան կռիվը նրա  համար  էր, որ մի օր էլ իրեն ասեին ու հռչակեին էժան տրանսպորտչիկների քավոր ու կրիշ, որոնց համար ջերմոցային պայմանները կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության գլուխ կմնան Չալոներն ու Կրակադիլ Գենաները:

 

Շատ լավ կլիներ, որպեսզի միջազգային կառույցները ուշադրություն հրավիրեին  տնտեսական դաշտում ծնվող նոր մոնոպոլիստ Չալոյի ու նրա  բանից անտեղյակ թիմի արկածների վրա, քանի որ սա նույն Ն. Փ-ն էր, ով ամբիոններից  իրեն գցում էր արդարության ու  մենաշնորհների դեմ պայքարելու համար:

 

Վարուժան Աբգարյան