Դպրոցը մի կապեք անունների հետ

24/01/2019 09:43
Դպրոցը մի կապեք անունների հետ

Վերջերս Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցում կատարված գողությունը, զայրացրել է գյումրեցիներին։Դիմելով մեր կայքին նշում են քաղաքի աղբյուրները։  

 -Ոստիկանությունն ինչքան հնարավոր է պետք է շուտ բացահայտի գողությունը։ Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցը պետական հաստատություն է, այլ ոչ թե  ինչ-որ մեկի մասնավոր սեփականությունը, ինչպես շատերին է թվում: Խոսելուց գոնե ճիշտ արտահայտվեն, ի՞նչ կապ ունի, թե ու՞մ բարեկամն է դպրոցի տնօրենը։ Սպանեք ձեր մեջ այդ չարությունն ու նախանձը,-շեշտում են գյումրեցիները։

Տեղեկացնենք, որ թիվ 18 դպրոցի տնօրենն է աշխարհի բազմակի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայր՝ Շողիկ Ալեքսանյանը։ 

-Մենք հպարտ ենք, որ Արթուրի նման չեմպիոն ունենք, դպրոցին միշտ աջակցում է, բայց եկեք դպրոցի մասին խոսելիս  թողնենք, որ այն մնա, որպես  պետական հաստատություն՝ չեմպիոնն էլ մնա մեր ազգի հպարտություն։ Դեռ մի բան էլ ամոթ ենք զգում քաղաքում, որ հենց այդ դպրոցի դեմ են անօրեն քայլեր կատարվում,- դժգոհում են աշակերտների ծնողները։