Պարգևավճարային չտեսությունը և Փաշինյանի օմբուդսմենությունը

23/01/2019 23:50
Պարգևավճարային չտեսությունը և Փաշինյանի օմբուդսմենությունը

ՀՀ վարչապետի ժնևյան արտահերթ ուղիղ եթերը ,որը նվիրված էր պարգևավճարներին ապացույցն է այն բանի, որ մարզերի և գերատեսչությունների բյուջեների տարրական գրպանման դաբռոն հենց վարչապետն է տվել...

Այլ կերպ չի կարելի մեկնաբանել նրա շատ վատ ստացված "օմբուդսմենությունը" այդ արարքի նկատմամբ:

Պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ այն ինչ ինքն ասում է չի նշանակում,որ ճշմարտության վերջն է: Ո՞վ է նրան ասել, որ պարգևավճարները աշխատավարձի մաս են:

Այդպիսի բան չկա: Պարգևավճարները պարտադիր չեն և կարող են չտրամադրվել: Ժողովրդուրն այն անվանում է "13-րդ աշխատավարձ":

Գոնե դա պետք է հուշեր, որ բարոյականությունից ելնելով այդ պարգևավճարը պետք է ստանային նրանք, ովքեր 1 տարի աշխատել են, այլ ոչ թե գյոռմամիշ և չտես որոշ պաշտոնյաների պես, որոնք պարգևատրում են իրենց ու իրենց շրջապատին՝ աշխատելով ընդամենը 3-8 ամիս:

Իշխանական զավեշտներից է նաև այն, որ որոշ մարզպետներ կրկնակի պարգևավճարներ են տվել իրենք իրենց և շրջապատին: Երևում է ամանորի սեղանը զարդարելու համար գումարի պակաս են ունեցել:
Պարոն Փաշինյանը պարգևավճար տրամադրելը պայմանավորում էր նաև կոռուպցիայի դեմ պայքարով և լավ մասնագետներին պետական համակարգում պահելով, որոնք, իբրև թե ոչ պետական համակարգում աշխատելիս մի քանի միլիոն դրամ են ստացել,իսկ տեղափխվելով մարզպետարաններ կամ պետական հիմնարկներ 600 հազար դրամ են ստանում:

Կադրային ջարդ Շիրակի մարզումԿոռուպցիոն սկանդա՞լ… ի՞նչ է նախաձեռնում  Արարատի խելքից թեթև մարզպետը

Հետաքրքիր է, "ՔՊ"-կան ո՞ր մարզպետներն են ու իրենց կողմից դրամական պարգև ստացած իրենց շրջապատներն են ոչ պետական սեկտորից պետական տեղափոխվել,որ նախկինում ստացել ենմի քանի միլիոն դրամ աշխատավարձ:

Նախկին գյուղապետը, նախկին ուսուցիչը, թե ո՞վ:

Չեմ ասում, որ Փաշինյանի ասած մասնագետներ չեն ներգրավվել պետական համակարգում...Բայց նրանք մի քանիսն են,համոզված եմ: Իսկ եթե գլոբալ: Եթե որոշ պաշտոնյաներ չեն ցանկանում աշխատել պետական համակարգումում,ապա ինչպես ասում են՝"Скатертью дорожка...Свято место пусто не бывает..." 
Օրինակ,հետաքրքիր է,այդ ինչ մասնագետ է ՊԵԿ նախագահի գործավարուհին,որ Հայաստանի նման երկում նրան վճարվել է 2 մլն. 763 000 դրամ պարգևավճար:

Չլինի՞ ՊԵԿ նախագահի գործավարուհին Օքսֆորդի կամ վատագույն դեպքում Լոմոնոսովի անվան համալսարաններն է ավարտել:

Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս է նա պատասխանում հեռախոզանագերին կամ սուրճ մատուցում,որ ՊԵԿ նախագահը նրան պարգևատրել է 5,7 հազար դոլարով...Կամ ՊԵԿ նախագահի խոսնակը,ում "ուվաժաեմի շեֆը" պարգևատրել է 2 մլն 30.000 դրամով...Այդ ինչպիսի՞ հաղորդագրություններ է նա պատրաստում ՊԵկ նախագահի համար,որ ՊԵԿ նախագահը այդպես առատաձեռն է գտնվել նրա հանդեպ...


Այս երկու ,հավանական է,տիկնանց կողքին ուղղակի "հրեշտակ" է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդականը, ով ստացել է ընդամենը 1 մլն 574 000 դրամ...Երևի լավ խորհուրդներ չի տալիս պատրոնին...Իսկ այ, գործավարուհին և մամլո խոսնակը տաժանակիր աշխատում են և հայաստանյան պայմաններում "Ջենիֆեր Լոպեսյան" հոնորարներ ստանում...

Նույն խայտառակ իրավիճակ է Երևանի քաղաքապետարանում:

Ինչպե՞ս կարելի է իշխանության գալ 2018 թ-ի սեպտեմբերին և նույն թվականի դեկտեմբերին մոտ1 միլիոն դոլարի պարգևներ վճարել ու ընդդիմանալ բացահայտել,թե ովքեր են արժանացել պարգևավճարների: Դե սրանց կողքին մարզպետները և նրանց "քիփիլիկ" շրջապատները հրեշտակներ են երևում:

Երկիրս վերջին շնչում տնքում է
Ավելի լավ կլիներ,եթե պարոն Փաշինայնը լռեր: Շատ վատ ստացվեց "պարգևավճարային" օմբուդսմենությունը նրա մոտ:
Այո՛, պարգևավճարներ տալով օրենք չի խախտվել:

Բայց մենք միայն օրենքներով չենք շարժվում: Կան չգրված՝բարոյականության նորմեր,որոնք շատ կոպիտ են խախտվել այս պարգևավճարները տրամադրելիս...
Նախորդները կորցրեցին իշխանությունը հենց այդ պատճառով:Գրեթե ամեն ինչ անում էին օրենքով՝թքած ունենալով բարոյականության նորմերի և մարդկային արժանապատվության վրա:

Պատսախանը ստացան 2018 թ-ի գարնանը,որը,հուսամ, պետք է դաս լինի նոր իշխանությունների համար:


Գագիկ Համբարյան