Ոչ մի կոնկրետ խոսք Արցախի հարցի վերաբերյալ, ինչ-որ լղոզված ձևակերպումներ

23/01/2019 23:32
Ոչ մի կոնկրետ խոսք Արցախի հարցի վերաբերյալ, ինչ-որ լղոզված ձևակերպումներ

Երկրի գլխավոր գերագույն հրամանատարը Դավոսից լայվ է մտնում՝ 16։38 րոպե տևողությամբ, որից 7 րոպեն նվիրված էր Ալիևի հետ հանդիպման արդարացումներին, իսկ մնացած 9 րոպեն՝ ինքնապարգևատրումներին: 
Ու ոչ մի կոնկրետ խոսք Արցախի հարցի վերաբերյալ, ինչ-որ լղոզված ձևակերպումներ:

Ու հասկանում եք՝ ժամ ու կես Ալիևի հետ բանակցում է, ու վերջում պարզվում է՝ ըտենց խոսել ենք ընթացիկ հարցերից:

Կարո՞ղ է ընթացիկ հարցերից մեկն էլ վերաբերվում է ներդրումներին, կամ ասենք, «Իմ Քայլը» հիմնադրամին նվիրատվություններ անելուն, կամ կարո՞ղ է մարզպետների ինքնապարգևատրություններին, թե՞ Ադրբեջանի ներքաղաքական հարցերին:

Դե, քանի որ զրուցակիցը կիրթ ու գրագետ մարդ է, մտքովս ամեն ինչ անցնում է:

Картинки по запросу նիկոլ իլհամ դավոս

Աղվան Պողոսյան