ԳՊՀ ռեկտորի հերթական կամայականությունները

23/01/2019 23:17
ԳՊՀ ռեկտորի հերթական կամայականությունները

Պարզվում է՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի կողմից կատարվող կամայականությունների արդյունքում ՀՀ վարչապետի 2019թ. հունվարի 17-ի N39-Ա որոշմամբ հաստված ԳՊՀ-ի խորհրդի նոր կազմում հայտնվել է նաև անօրինական նշանակված դեկանի պաշտոնակատարը:

ԵՊՀՄ-ից Գորիսի համալսարան, ռեկտորի գործունեության ձեռագիրը չի փոխվում. Անահիտ Բախշյան
Բանն այն է, որ դեռևս ամիսներ առաջ ԳՊՀ ռեկտորը, խախտելով իր նախագահությամբ բուհի գիտական խորհրդում հաստատված ԳՊՀ դեկանի ընտրության գործող ընթացակարգի համապատասխան դրույթը (V մասի 31 կետ. առանձնահատուկ դեպքերում (նոր ստեղծվող ֆակուլտետ, դեկանի պաշտոնի թեկնածության բացակայություն, ընտրությունը չկայանալու կամ անվավեր ճանաչվելու, ինչպես նաև բացառիկ այլ դեպքերում) ռեկտորն իրավասու է մինչև 1 տարի ժամկետով դեկանի պաշտոնում նշանակել այդ ընթացակարգի պահանջները բավարարող անձի (պրոֆեսոր կամ դոցենտ, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ) և ժամկետի ավարտին կազմակերպել դեկանի ընտրություններ), դեկանի պաշտոնակատար էր նշանակել անձի, որը չուներ գիտական կոչում:

Հավելենք, որ այս անօրինականությունը ռեկտորը վերջերս քողարկել է նշյալ ընթացակարգի համապատասխան դրույթների փոփոխությամբ, որը, սակայն, չի արդարացնում իր ապօրինությունը. նոր ընթացակարգը հետադարձ ուժ չունի:

Похожее изображение

2018 թվականի հոկտեմբերի 25-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցած գիտական խորհրդի նիստում, որը նախագահում էր Ա. Ղուկասյանը, ընդունվել է յուրօրինակ մի որոշում, համաձայն որի՝ առաջարկություն էր ներկայացվելու ԿԳ նախարարություն` ԳՊՀ Խորհրդի կազմում պահպանելու համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ներկայացնող նախկին 3 անդամների կարգավիճակը (այս երեք անդամները ոչ 2016թ. և ոչ էլ 2018թ. չեն առաջադրվել ստորաբաժանումներից, համալսարանում չկա նման փաստաթուղթ, սա նույնպես ռեկտորի կամայականությունն է), իսկ առկա մյուս 3 տեղերի համար պետական կառավարման լիազոր մարմին էր ներկայացվելու 6 անձանց (այդ թվում՝ անօրինական նշանակված դեկանի պաշտոնակատարի) թեկնածություններ:

Այսպիսով, ԳՊՀ-ի գիտական խորհրդում ընտրություն չի կայացել, այնինչ բուհի Կանոնադրության համաձայն՝ Խորհրդի անդամ հանդիսացող պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ընտրվում են ԳՊՀ-ի գիտական խորհրդում: Ենթադրվում է՝ ռեկտորն ամեն կերպ ցանկացել է, որ համալսարանի կառավարման խորհրդում լինեն այսպես ասած իրեն երդում տված մարդիկ, և արդյունքում ստացվել է նաև, որ մի ստորաբաժանումից բուհի Խորհրդի կազմում հայտնվել են մի քանի թեկնածուներ, մյուսից՝ ոչ մի:

Մ. Թադևոսյան