Հրատապ. Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը

23/01/2019 22:54
Հրատապ. Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը

Այսօր, ժամը 13.50-ին,  077873404 հեռախոսահամարից մի կին զանգում է մեր կայքի լրագրող Հերմինե Մանուկյանին եւ առանց իր անձը ներկայացնելու, ասում է, որ ինքը Վաղարշապատի ոստիկանությունից է, եւ մեր կայքում հրապարակված  Ոսկեհատի դպրոցի տնօրենի շուրջ սկանդալ է հասունանում հոդվածի առնչությամբ հարցեր ունի:

Երբ լրագրողը հարցնում է, թե ո՞րն է պատճառը ոստիկանություն հրավիրելու, ոստիկան ներկայացած անհայտ անձը ասում է.

-Ձեր անուն-ազգանունով հոդված է հրապարակված Ոսկեհատի դպրոցի մասին:

-Հետո՞:

-Մի քանի հարց ունենք ձեզ տալու, հեռախոսով երկար կտեւի...

Կոչ ենք անում իրավապահներին, զբաղվել այս խնդրով եւ պարզել, թե ո՞վ է լրագրողին զանգահարած կինը, եւ ի՞նչ կապ ունի ոստիկանության հետ: Եվ, եթե կապ ունի, ապա ո՞ր իրավունքով է լրագրողին կանչում ոստիկանություն՝ հրապարակված հոդվածի վերաբերյալ բացատրություն տալու համար: