Ինչու՞ են կաղկանձում ՀՀՇ-ականները

22/01/2019 22:19
Ինչու՞ են կաղկանձում ՀՀՇ-ականները

Քո կյանքը դժոխքի եմ վերածելու. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Ռոման Բաբայանին


Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ՀՀ-ում տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքական սպանություններ: Առհասարակ, տարեց մարդիկ տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացնում Լևոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս ժողովրդին մանիպուլացնելու ու փաստերը խեղաթյուրելու մեծ վարպետ է ու վերջին տարիներին հաջողությամբ կարողացել է շատ իրողություններ ներկայացնել իրեն դուրեկան սցենարով:
Օրեր առաջ Էկրանին հայտնվեց Ռոման Բաբայանի «Մարտի 1-ի գործը» ֆիլմը, որտեղ ի տարբերություն ԼՏՊ-ական քարոզիչների ստեղծած ֆիլմերի, բոլոր կողմերից մարդիկ էին խոսում: Ֆիլմում ներառված էին նաև ՀԱԿ վերնախավի ներկայացուցիչ Արամ Մանուկյանի, հայտնի լևոնական Վլադիմիր Կարապետյանի, ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հարցազրույցները: Մարտի 1-ի զոհերի ծնողները նույնպես ներառված էին հարցազրույցներ տվողների շարքում: Ֆիլմի աշխատանքներով զբաղվող լրագրողները դիմել էին նաև Լևոն Տեր-Պետրոսյանին հարցազրույցի խնդրանքով, սակայն վերջինս մերժել էր:
ԼՏՊ-ին դուր են գալիս միայն այն ֆիլմերը, որտեղ խուսում ու եզրակացություններ են անում իրենց նեղ շրջապատի մարդիկ, իսկ բազմակարծություն ապահովող աշխատանքները նա ծայրաստիճան ծանր է տանում:
Ֆիլմի պրեմիերայից հետո մի քանի հոգանոց լևոնական ակտիվն իսկական գրոհ սկսեց՝ վիրավորելով, ամպատվելով, հայհոյանքներ տեղալով ռեժիսյորական թիմի հասցեին:
Օրեր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ է սպառնացել Ռոման Բաբայանին ասելով, որ նրա կյանքը դժոխքի է վերածելու: Եթե Ռոբերտ Քոչարյանին կարողացա հասցնել դատարան, քեզ նույնպես կդատեմ: Չես մարսելու Ռոման, ցանկացած ճանապարհով կհասնեմ նրան, որ դու պրոբլեմներ ունենաս:
Արդեն այսօր լևոնականները հայտարարում են, որ պատրաստվում են դատի տալ Ռոման Բաբայանին:
Լևոնական էժան մամուլը լուրեր է տարածում անվանի լրագրողի հասցեին, թե իբր նա Ռոբերտ Քոչարյանից 100.000 դոլար գումար է ստացել: Հասկանլով, որ իրականությունը բացահայտվում է, մարդիկ տեսնում են, թե ինչպիսի ստոր արաքների է դիմել հայ ժողովրդի թշնամի Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ամեն բանի գնով փորձում է վատաբանել լրագրողներին:
ԼՏՊ-ի փաստարկներն այսքան ծիծաղելի չէին լինի, եթե այնտեղ ելույթներ չունենային իր հավատարիմ զինակիցներն Արամ Մանուկյանն ու Վլադիմիր Կարապետյանը: Որտեղ եք տեսել, որ կողմնակալ ֆիլմ նկարելիս հարցազրույց խնդրեն մյուս կողմի բոլոր ներկայացուցիչներից, այդ թվում հենց իրենից:
Ավելի լավ է Տեր-Պետրոսյանը մտածի բազմաթիվ աղմկոտ քաղաքական սպանությունների մասին, որ տեղի են ունեցել իր կառավարման տարիներին, հիշի, թե ինչ ստոր ստերի գնով էր փորձում գալ իշխանության ու ադրբեջանին հանձնել Արցախը: Հետաքրքիր է, որ Փաշինյանի արդարադատությունը մինչ օրս ոչ մի հարցով նրան չի կանչել հարցաքննության, միթե նա սուրբ հրեշտա՞կ է և ոչ մի առնչություն չունի այդ դեպքերի հետ:
13 տարեկան երեխայի համար էլ է պարզ, թե ինչն է ԼՏՊ-ին ներվայանցրել, պարզապես իրականությունը ջրի երես է դուրս գալիս ու մարդիկ հասկանում են, թե ով է նա իրականում...