Մանվել Գրիգորյանը կկալանավորվի․ դատարանը հրապարակեց որոշումը

22/01/2019 15:09
Մանվել Գրիգորյանը կկալանավորվի․ դատարանը հրապարակեց որոշումը

Նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի։ Նման որոշում քիչ առաջ կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։ Դատարանը միաժամանակ որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի ներկայացրած գրավի միջնորդությունը։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։