Հայկական կոնյակն ու Չերչիլի տեսությունը

21/01/2019 12:13
Հայկական կոնյակն ու Չերչիլի տեսությունը

Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաններ և բազմաթիվ հիմարներ:
ՉԵՐՉԻԼ


Սըր ՈՒինսթոնը շատ էր սիրում հայկական կոնյակ, շատ հնարավոր է, որ այս միտքը գրել է հայկական կոնյակ խմելուց հետո, և չի բացառվում, որ ունենալով կանխատեսելու մեծ ձիրք, նա հատկապես մեր ազգին է նկատի ունեցել:
Հիմարների պակաս երբեք չի եղել, դավաճաններ էլ քիչ չենք ունեցել մեր պատմության ընթացքում, բայց կարծես թե դրանց թիվը գնալով ավելանում է:
Սթափվել է պետք, միավորել ազգային արժեհամակարգով և պետականության շահերով առաջնորդվողների ուժերը, մեր ազգային էությունը և պետականությունը չկորցնելու համար:

Գագիկ Ղահրամանյան