Փաշինյանի թիմակիցների «գյոռմամիշաչտեսությունը»

21/01/2019 12:04
Փաշինյանի թիմակիցների «գյոռմամիշաչտեսությունը»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերներից մեկում դժգոհում էր, որ իշխանությունների ընդդիմախոսները փորձում են իր թիմակիցներին ներկայացնել որպես «գյոռմամիշներ»... 
Բացարձակ չէի անդրադառնա այս թեմային, եթե այս օրերին ԶԼՄ-ներից չտեղեկանայի, որ պարոն Փաշինյանի թիմակից մարզպետներից ոմանք, 3-ից 8 ամիս «տիտանական» աշխատանք կատարելու համար, իրենք իրենց և իրենց «քիփիլիկ» շրջապատներին մեկ ամսվա աշխատավարձերի չափով և նույնիսկ դրանից ավել պարգևավճարներ են տվել...

Картинки по запросу Նիկոլ փաշինյանի կառավարությունը

Պարգևավճարներ ստացողներից ոմանք էլ, առանց ամոթի, այն բացատրում են օրենքով՝ չբացատրելով, թե ինչպես կարող է պաշտոնյան կամ պետական հիմնարկի աշխատակիցը 12 ամիս չաշխատել, բայց ստանալ, այսպես կոչված 13-րդ աշխատավարձը՝պարգևավճարը...

Սա ի՞նչ է, եթե ոչ պարոն վարչապետի ասած «գյոռմամիշությունը»...

Ինչպես կասեր խորհրդային ֆիլմերից մեկի հերոսը՝ "За чей счет этот банкет ?"...

Իրո՛ք, ու՞մ հաշվին են այս տիպի նախաամանորյա խրախճանքներ կազմակերպում ՀՀ վարչապետի թիմակիցները... 

Կամ վարչապետի ոճով թանկարժեք "սպեցովկաներ" հագնվելը՝ դոշին պաշտոնը և ազգանունը գրված...

Այո՛, դա արդեն «գյոռմամիշություն» չէ, այլ տարրական չտեսություն է, որն ինձ մոտ ուղղակի նողկանք առաջացրեց... 
Похожее изображение

2018 թ-ի Թավշյա հեղափոխության պատճառներից մեկը Սերժ Սարգսյանին շրջապատող «գյոռմամիշաչտեսների» և բեսպրեդելշչիկների ահռելի թվաքանակն էր, որոնց պահվածքը և գործունեությունն հասարակության մոտ տարրական ատելություն առաջացրեց ՀՀԿ-ի և նախկին նախագահի անձի նկատմամբ...

Հեղափոխությունից ամիսներ անց նրա ալիքների վրայով և Փաշինյանի ուսերին բազմած իշխանության եկած վերջինիս թիմակիցները վատ բաներում կրկնօրինակում են նախորդ իշխանություններին...

Հարգելիներս, մի փորք զուսպ եղեք և չմոռանաք ձեր անցյալը... Մի փոքր համեստ լինելը միայն օգուտ կտա պարոն Փաշինյանին, որպեսզի վերջինս ստիպված չարդարացնի իր թիմակիցների բացթողումները, որը նրա մոտ վերջերս այդպես էլ լավ չի ստացվում...

Իշխանություն ունենալը չի նշանակում ամնեզիա և հասարակությունից կտրվել... Նախորդ իշխանությունների անփառունակ հեռացումը քաղաքական Օլիմպոսից հենց պայմանավորված էր վերը նշված երկու հանգամանքով...

Բայց եթե վերջիններս մոռացան իրենց անցյալը և հասարակությունից կտվեցին մի քանի տարում, ապա Փաշինյանի թիմակիցների մոտ դա «էքստերնով» է...

Հայաստանի նման երկրում (չեմ ցանկանում «աղքատ» բառն օգտագործել), որտեղ հասարակությունը հեղափոխության միջոցով տապալեց իր համար անընդունելի իշխանություններին, մեծ շռայլություն է նոր իշխանավորների համար հների ոճով երկիր կառավարելը... 

Հ.Գ. Սպասում եմ, որ Հնդկաստանի կառավարության անդամները և իշխող կուսակցության պատգամավորները Փաշինյանի թիմակիցներին ի պատասխան, որոնք իրենց "վեչերինկեկից" մեկի ժամանակ հնդկական մոտիվների տակ էին պարում, "հակըննդեմ" փարթի կազմակերպեն, "գրուպովոյ" քոչարի պարեն և տեղադրեն համացանցում...

Բայց համոզված եմ, որ այդ սպասումներս չեն իրականանա...

Գագիկ Համբարյան