Գագարինցիները պնդում են. «Գործ են սարքել, խոշտանգելով ցուցմունք վերցրել, իսկ «նոր Հայաստանում» շարունակում են հների գործելաոճը»

20/01/2019 11:01
Գագարինցիները պնդում են. «Գործ են սարքել, խոշտանգելով ցուցմունք վերցրել, իսկ «նոր Հայաստանում» շարունակում են հների գործելաոճը»

Հատուկ քննչական ծառայությունը, որն իր ստեղծման պահից իրավապահ համակարգում բրենդ էր դարձել, եւ իրենից ներկայացնում էր պետական մարմին, որն իրականացնելու էր Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների նախաքննությունը, հատկապես վերջին ժամանակներս, շեղվել է իր ուղիղ նշանակությունից ու դարձել իրական հանցագործությունները թաքցնելու որջ:

Իսկ որպես տողերիս ապացույց բերեմ մեկ օրինակ:

Մեր կայքի օգնությանն են դիմել Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքի բնակիչ Հայկ Ավանեսյանի հարազատները, տեղեկացնելով, որ անձնական շահագրգռվածությունից դրդված իրենց բարեկամի նկատմամբ անձնական հաշվեհարդար է տեսնում ՀՀ քրեական 3-րդ վարչության օպեր Վահագն Միքայելյանը, իր վերադասի՝ Աշոտ Առաքելյանի հետ միասին:


Իսկ թե ո՞րն է նախապատմությունն ու միտումը, գագարինցիները ներկայացնում են:


Գագարին համայնքը, Սեւան քաղաքի մի թաղամաս է, որը տարիներ շարունակ անտեսված է եղել տեղական իշխանությունների կողմից, ինչի վառ ապացույցն են անբարեկարգ փողոցները, քարուքանդ բուժամբուլատորիան, դպրոցն ու համայնքի հաշվեկշռում գտնվող բոլոր ենթակառուցվածքները, այս պատկերը, հատկապես, անհանգստացնում է թաղամասի երիտասարդ ակտիվին: Վերջիններս միշտ հետաքրքրված են եղել Գագարինը զարգացնելու հարցում:

Այդպիսի երիտասարդներից մեկն էլ եղել է Հայկ Ավանեսյանը, ով անձնական միջոցների հաշվին բարեկարգել է թաղամասին սպորտ դպրոցը, համակարգչային խմբակ է բացել եւ այլ նմանատիպ աշխատանքներ:


Սակայն, Հայկի ակտիվությունը չի վրիպում վարչական շրաջնի ղեկավարի՝ 70-ամյա Հրանտ Միքայելյանի աչքից, վերջինս ի դեմս Հայկի, իրեն մրցակից է տեսնում: Թեեւ Հայկ Ավանեսյանի հարազատները պնդում են, որ Հայկը քաղաքականությամբ զբաղվելու ոչ մի միտում չի ունեցել:


Հրանտ Միքայելյանի անհանգստությունն էլ ավելի մեծացել, երբ Հայկ Ավանեսյանը դիմում է նրան, որ թաղամասի վարչական շենքի տանիքին տեղադրված «Բիլայն» ՍՊԸ-ի ալեհավաքից ստացված գումարները գրպանելու փոխարեն մուտք անի համայնքային բյուջե եւ ծախսի բազմախնդիր համայնքի համար:


Հ. Միքայելյանը դիմում է «Սիցիլիական մաֆիայի» օրենքներին՝ «Չկա մարդը՝ չկա պրոբլեմը», իսկ այդ հարցում նրան կարող էր օգնել միայն եղբորորդին՝ վերը նշված ՀՀ քրեական 3-րդ վարչության օպեր Վահագն Միքայելյանը:


Հայկ Ավանեսյանի եւ Հրանտ Միքայելյանի առճակատումից օրեր անց, Հ. Ավանեսյանին է զանգահարում մեծամորցի մեկը եւ առաջարկում մատչելի գներով համակարգիչներ: Հայկին առաջարկը գայթակղում է, քանի որ այդ օրերին ինքը համակարգչային կենտրոն էր բացել Գագարինում ու վերազինելու խնդիր ուներ:

Համակարգիչների համար նախատեսված 5 մլն դրամը վերցնելով, իր երկու համագյուղացիների՝ Արտավազդ Ղազարյանի եւ Խաժակ Ոսկանյանի հետ Հայկը գնում է Մեծամոր: Հենց այդ նույն օրը՝ 18.07.2017թ-ին Մեծամորում տեղի է ունենում բնակարանային գողության փորձ:

Հայկ Ավանեսյանի հարազատները պնդում են, որ նույն համագյուղացիներին Մեծամորի թաղամասերից մեկում թողած Հայկի դեմ ցուցմունքներ են ձեռք բերում՝ խոշտանգման եղանակով, գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Լեւոնը, ով նրան կանչել էր Մեծամոր՝ համակարգիչներ գնելու, ինչպես ինքն է պնդել՝ չդիմանալով խոշտանգումներին ու նվաստացումներին, ցուցմունք է տվել, որ Հայկ Ավանեսյանի հետ նախնական համաձայնության են եկել Մեծամորում գողություն կազմակերպելու համար:


Մեզ դիմած քաղաքացիները պնդում են, որ 4 անձի ձերբակալելուց հետո, ոստիկանները թքել են նրանց վրա, պատռել են անդրավարտիքները՝ մերկացնելով նրանց:


Նրանց հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում գործ է հարուցվել, սակայն կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Բողոքն այժմ գտնվում է Շենգավիթի առաջին ատյանի դատարանում, սակայն 7-րդ դատն է, որ հետաձգվում է:


Նշենք, որ 23.07.2017թ-ին վերը նշված ձերբակալվածները բողոք են գրում ոստիկանների դեմ, ովքեր փորձել են մարդկանց ստորացնելով, նվաստացնելով ու բռնաբարելով ցուցմունք կորզել:

Ըստ մեզ դիմած գագարինցիների, օպերացիան գլխավոր է ՀՀ քրեական 3-րդ վարչության ներկայիս պետ Աշոտ Առաքելյանը, ով հանդիսանում է Վահագն Միքայելյանի համակուրսեցին: Ու հենց նրա նախաձեռնությամբ են «գտնվում» վկաներ, ովքեր ցուցմունքներ են տալիս Հայկ Ավանեսյանի դեմ: «10 տարվա վաղեմության ինչքան խուլիգանության ու գողության չբացահայտված դեպք է եղել Գագարինում ու Սեւանում, վերագրեցին Հայկին»,- պատմում են վերջինիս հարազատները,-«Մարդկանց խոշտանգելով, նվաստացնելով ցուցմունքներ է վերցրել Վահագն Միքայելյանը ու հենց այս պահին դատվում ա նմանօրինակ գործի համար»:


Նշենք, որ ոստիկանության Սեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Վահագն Միքայելյանն, իր կողմից կիրառվող մետոդների պատճառով այժմ կալանավորված է այս գործի հետ առնչություն չունեցող քաղաքացիներից խոշտանգելով ցուցմունք կորզելու մեղադրանքով:


Ինչեւէ:

Երբ Հայկ Ավանեսյանը բարձրացնում է խոշտանգման միջոցով ցուցմունքներ ձեռք բերելու մեխանիզմները եւ բողոքներ գրում ՀՔԾ, Հայկի դեմ նոր քրեական գործ է հարուցվում , որը սակայն Վերաքննիչ դատարանում արդարացվում է: Սակայն, այդ նույն գործը  ամիս անց վերաբացվում է, իբր նոր ի հայտ եկած հանգամանքներով:
 Հայկ Ավանեսյանի դեմ, ըստ նրա հարազատների, այս ամենն արվում էր նրա կերպարը հնարավորինս վարկաբեկելու ու մեկուսացնելու համար:

-Տաս տավա վաղեմության ռազբոյի գործը, մի վկայի՝ Երանիկի ցուցմունքով են սարքում: Նույն Առաքելյան Աշոտը ցուցմունք վերցնելուց քննիչին ասել է «սուչիտ արեք սրանց»,- պատմում են մեզ դիմած քաղաքացիները: 

Նրանց փաստմամբ, երբ Երանիկը գիտակցում է, որ իր տված կեղծ ցուցմունքների համար կարող է պատասխանատվություն կրել, իրեն ապահովելու համար գաղտնի ձայնագրում է Վահագն Միքայելյանին: Եվ դիմում-նամակ է գրում այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, երբ այդ ձայնագրությունը հայտնվում է Հայկ Ավանեսյանի ձեռքում, ՀՔԾ-ն ամնիջապես կարճում է գործը:




Ինչ վերաբերվում է Մեծամորի գողության պատմությանը

ամբաստանյալի հարազատները պնդում են,որ իրենք ունեն տեսաձայնագրություն,

 որտեղ երեւում էոր ցուցմունքները ձեռք են բերվել բռնությունների միջոցով

Սակայն այդ տեսանյութն անտեսվում է իրավապահների կողմից

Ի դեպբժշկական փորձաքննության նրանց ուղարկում են դրանից 8 օր անցերբ վերքերն արդեն ապաքինված են լինում: Վերը հրապարակված տեսանյութում հարցաքննություն վարող քննիչը, ըստ գագարինցիների, Արմավիրում հայտնի է Մայրամիկի Վալոդիկ անունով, եւ պաշտոնի է հասել, մոր եւ ՀՔԾ պետերից մեկի հետ մտերմիկ կապի շնորհիվ: 

-Հենց այդ մարդն էլ թույլ չտվեց, որ Հայկն առերեսվի Վալոդիկի հետ:

Այժմ ընդհանուր իրավասության առաջին ատյանի Վաղարշապատի դատարանում լսվում է Մեշամորում տեղի ունեցած գողությունը, իսկ Շենգավիթի առաջին ատյանի դատարանում՝ խոշտանգման: Երկու գործերի դեպքում էլ գործը հսկող եւ մեղադրող դատախազը Արա Մնացականյանն է, ով գողության նիստերին պարտաճանաչ ներկայանում է, իսկ խոշտանգման գործի մասով՝ խուսափում:


«Հայկական Ժամ»-ը հետեւողական է լինելու այս դատական գործին, եւ պարզելու, որքանո՞վ են ոտնահարված ՀՀ քաղաքացու իրավունքները, եւ ո՞վ է կանգանծ այս ամենի ետեւում: