Զարթոնքում փետրվարի 1-ից կգործի ճաշարան

19/01/2019 20:40
Զարթոնքում փետրվարի 1-ից կգործի ճաշարան

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները, իրենց գյուղի միջնակարգ դպրոցում փետրվարի 1-ից կգործի ճաշարանը: Շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են։ Ըստ բնակիչների դպրոց հաճախող աշակերտների ծնողները, դպրոցի տնօրինությունն ու համայնքապետարանը համատեղ ջանքներով, ինչպես միշտ դպրոցը պահում են ուշադրության կենտրոնում, որպես  համայնքի համար թիվ մեկ կարեւորագույն ուսումնական կենտրոն։

-Քիչ դպրոցներում այսօր կարելի է տեսնել վերանորոգված եւ ջեռուցվող սպորտդահլիճ՝ համապատասխան սպորտային գույքով, Զարթոնքի դպրոցում սպորտասեր երեխաների համար այն այլեւս երազանք չի,- ասումէ դպրոց հաճախած, Անահիտ ներկայացած ծնողը,-  Այստեղ այն ինչ պատկանում է դպրոցական հաստատությանը պահպանվում եւ խնամվում է սրտացավորեն, ամեն ինչ հանուն համայնքի կրթօջախի կարգախոսով։

Ի դեպ, վերանորոգված եւ ցանկապատված դպրոցի բակը, երեխաների համար ավելի գեղեցիկ եւ հյուրընկալ է դարձրել սիրելի դպրոցը։ 


Ամալյա Սահակյան