Բաղդասարյանի «Հայասի»-ից ուղիղ ճանապարհ դեպի ծառուկյանական «Փարավոն»

19/01/2019 20:20
Բաղդասարյանի «Հայասի»-ից ուղիղ ճանապարհ դեպի ծառուկյանական «Փարավոն»

Նախկին ՕԵԿ-ական  ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, ոչ միայն կուսակցական հարցերում էր անվերապահորեն ծառայում, այլեւ տարիներ շարունակ ստանձնել էր  Բաղդասարյան ընտանիքի «զակուպչիկի» ու հավատարիմ ծառայի դերը: Այսքանով չէր սահմանափակվում՝ երբ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» Գրուպ-ի գործերը ոչ այնքան հաջող էին ընթանում, ըստ ականատեսների, Հովհաննես Մարգարյանը, հասարակական հիմունքներով, կիսանկուղում նստած ալկոհոլային խմիչքների շշերին պիտակներ էր սոսնձում (Նշեմ նաեւ, որ այդ գործում նրան միայնակ չէր թողել Հեղինե Բիշարյանը: Հեղ.):

Չար լեզուները խոսում են, որ Հովհաննես Մարգարյանի հավատարմությունն անշահախնդիր չէր եւ նույն Արթուր Բաղդասարյանի շնորհիվ նախկին պատգամավորը, երեւելի հարստություն էր կարողացել դիզել:

 Բայց երեւում է, որ 2018թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները խարխլել էին Հովհաննեսի հավատարմությունը եւ նա գաղտնի կերպով՝ շրջանցելով Ա. Բաղդասարյանին ու նրա կուսակցությունը, սատարել է ԲՀԿ-ին:

Փաստորեն, երկրի մասին «մտահոգվող», ճոռոմ ճառեր ասող Հ Մարգարյանը կուսակցություններին նայում է, որպես աճող-բարգավաճող պտղատու մի բաղի, որտեղից կտանի իր բաժինը, կախված, թե ով է տվյալ բաղի գլխին տեր կանգնած։      


Հերմինե Մանուկյան