Ձինուլիկը գտել է սեփական կաշին փրկելու ելքը, բայց…

16/01/2019 20:20
Ձինուլիկը գտել է սեփական կաշին փրկելու ելքը, բայց…


Վաղը, ըստ մեզ դիմած բնակիչների, նրանց դիմադրության և լրագրողների ներկայությամբ, Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի վրա գտնվող ավտոլվացման կետը, որը պատկանում է Մանվել Գրիգորյանի փեսա  Արտակ Պողոսյանին՝ ապամոնտաժվելու է քաղաքապետուհի Դիանա Գասպարյանի որոշմամբ:

Ըստ նրանց, Ձինուլիկ-քաղաքապետն այս արարքով աղվեսավարի, փորձելու է փրկել սեփական կաշին՝ ընդվզող էջմիածնեցիներին ի ցույց դնելով, որ իբր Մանվելի դեմ պայքարում նրանց հետ է:

Մինչդեռ, ըստ էջմիածնեցիների, Սպանդարյան փողոցի վրա կառուցված, թե՛ ավտոլվացման կետը, և թե՛ շուրջ երեսուն սեփական տներ  չունեն շին թույլտվություն, սակայն ավտոլվացման կետը գործել է հարկային դաշտում, պարտաճանաչ հարկատու լինելով:

Երեսուն տան բնակիչներն էլ միաբերան հայտարարում էին, որ իրենց գլխին պատուհաս դարձած Ձինուլ քաղաքապետի գործառույթն են իրականացրել՝ մաքրելով մայթերն ու փողոցները՝ կանաչապատելով աղբի մեջ թաղված մայթերը, դրանք դարձնելով ծաղկանոցներ:

На данном изображении может находиться: небо, дом, дерево и на улице

Իր քաղաքական ամբիցիաները բավարարելու համար Դինուլ օրիորդ-տոտան որոշել է դեմ դուրս գալ մի քանի  տասնյակ էջմիածնեցիների՝ ցույց տալով, որ դեռ չի մարել թավշոտ հեղափոխության էյֆորիան:  Էջմիածինը սիրող, բնակիչներից Վլադիմիր Փոդիյանի կարծիքով  Դիանա Գասպարյանն իրական  ձյուն էր, որ տեղաց ապրիլ ամսին սուրբ քաղաքի վրա:

-Էջմիածինը ղեկավարում է Դիանայի մայրը՝ Մելսիդա Չիլինգարյանը,- հավաստիացրեց Սպանդարյան փողոցի բնակիչներից մեկը:

Կծող ու թափառող շներից պրծում չունենք, աղբ ու գարշահոտի մեջ ենք ապրում, այս գծի վրա երեսուն տուն իր համար սեփական նախաձեռնությամբ մաքրել ու ծաղկանոցի է վերածել տան շեմերը, հիմա եկել է այս աղջնակն ասում է ապամոնտաժելու եմ ձեր տան դռներն ու ավտոլվացման կետը:


Առևտրի կետերից մեկի սեփականատերն էլ ասաց.

-Քաղաքապետ ես գնա մորդ ղեկավարած ինֆեկցիոն բաժանմունքի խոդը փակի, որ բացվում ա ուղիղ Դիանայի տան վրա: Սա քաղաքապետ չէ, այլ կապը կտրած, բրախած աղջիկ Էջմիածնի վրա, խոսքերս չկտրեք, կգրեք ինչ-որ ասեցի, ես դրանցից վախեցողը չեմ,- ասաց խանութպաններից մեկը:

Դեղատան աշխատակից՝ Արայիկ անունով բնակիչն էլ պատմեց (տես՝ տեսանյութը):

Հ.Գ. 1 Զայրացած էջմիածնեցիները որոշել են նամակ ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Էջմիածնի  քաղաքապետի գյամերը քաշի ու փակի ինֆեկցիոն բաժանմունքի ելքը դեպի քաղաքապետի տան մուտքը,  նաև հասկացնի մորն ու աղջկան, որ բնակիչները  միջոց  ու առարկա չեն իրենց  քաղաքական նպատակների իրականացման  համար:

-Եթե Նիկոլն էլ այս ամենից ձեռքերը լվաց, ապա իրենք կգնանք կառավարության շենք, պահանջելով վարչապետին քայլ անել իջնել բակ՝ լսել իրենց:

Հ.Գ. 2 Տեղեկացնենք, որ դժգոհող ու ընդվզող էջմիածնեցիների արդար պայքարի զարգացման գործընթացներին կհետևի մեր կայքը՝ ընթերցողներին պարբերաբար տեղեկացնելով այդ մասին:

Շարունակական: