Անբարոյականության համաճարակ կամ Փաշիզմ

16/01/2019 10:37
Անբարոյականության համաճարակ կամ Փաշիզմ

Կնոջն ու երեխաներին ցուրտ ձմռանը տնից դուրս հանող փաշիստական իշխանությո՛ւն,
մորն ու երեխային ծեծելով ու վնասվածքներ պատճառելով դուրս շպրտող ոստիկանական իշխանությո՛ւն,
հեռախոսազանգերով ձեր ընդդիմադիրներին ճնշող, հալածող և ազատազրկող բռնապետական նոր ռեժիմ,
ԴՈՒՔ ԱՆՑԱՔ ՁԵՐ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԱՅԺՄ ՍՊԱՍԵՔ ԱՍՏԾՈՒ ԳԱՎԱԶԱՆԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՆ։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և Սփյուռքում հայերի միջև ատելության մի թեժ մթնոլորտ է ստեղծել, որով կատարում է ազգին պառակտելու, պետությունը թուլացնելու և երկիրը Մոսկվայի լիակատար տիրապետությանը հանձնելու հատուկ առաջադրանքը։
Արդյոք Փաշինյանը գիտակցաբա՞ր է իրագործում հայության թշնամիների այդ ծրագիրը, թե՞ անգիտակցաբար, յուրաքանչյուր ոք իրավունք ունի յուրովի պատասխանել այդ հարցին։ 
Հայաստանում այսօր անբարոյականության համաճարակ է, և այդ համաճարակի հարուցիչը Փաշինյանի կառավարությունն է, որը կազմված է այլադավաններից ու այլասերվածներից։
Բոլոր քաղաքացիները, ովքեր փաշիստական վարչակարգին քննադատում են այլասերության, անբարոյականության, Հայրենիքի ու Ազգի նկատմամբ դավաճանության համար, իշխանության «պիլիցայների» ու հակերների կողմից ենթարկվում են ամենակատաղի ու ագրեսիվ հարձակման։
Այդ հարձակումը կատարվում է մոլեռանդ մարդկանց մի որոշակի տեսակի կողմից, որոնց կարելի է անվանել կենցաղային և համացանցային ահաբեկիչներ։
Սեռական բնույթի կեղտոտ հայհոյանքների տարափը, նեռի հեղափոխության «Չար դուխով» վախեցնելը, մարդկային արժանապատվությանը վնասներ պատճառող վիրավորանքների կրակահերթը, հոգեբանական և ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող հիստերիկ արտահայտությունները մեկ հիմնական նպատակ ունեն՝ լռեցնել ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ, ընդդիմադիրներին զրկել խոսքի և խղճի ազատության իրավունքից։ Մի խոսքով՝ փաշիստական Հայաստանում քաղաքական ընդդիմությունը արգելվում է։ 
Մոլեռանդ փաշիստները իրենցից ներկայացնում են կռապաշտների մի նոր տեսակ, որը նեռի կիրառած սև մոգության ազդեցության տակ գրեթե լիովին կորցրել է առողջ դատողությունը և ամոթի զգացումը։
Անբարոյականություն ու այլասերություն քարոզող, չարագործներին պաշտոններ տվող իրենց վարչապետին քննադատող բոլոր հայրենակիցներին նրանք սպառնում են ամենավերջին խոշտանգումներով ու մահով, որին ընդունակ էր բոլշևիկյան ինկվիզիցիան։
Եվ ընդդիմադիրների նկատմամբ այս ծայրահեղ անհանդուրժողականությունը խոսում է հասարակության մի որոշ զանգվածի հոգեխանգարման լուրջ խնդիրների մասին։