Ոսկեհատի դպրոցի տնօրենի շուրջ սկանդալ է հասունանում

16/01/2019 10:21
Ոսկեհատի դպրոցի տնօրենի շուրջ սկանդալ է հասունանում

«Թավշյա հեղափողության» ժամանակ, Հայաստանում շատերը պահը օգտագործեցին եւ կեղծ առաքյալի դիմակ հագնելով, փորձեցին համաժողովրդական շարժումը օգտագործել իրենց անցյալի բացասական հիշողությունների վրա շղարշ փռելով՝ մարդկանց աչքի թոզ փչել։ Նմանատիպ մարդիկ իրենց հիմնարկներում հռչակվեցին տվյալ համայնքների եւ ենթակառուցվածքների  հեղափոխության առաջնորդներ՝ օգտագործելով Նիկոլ Փաշինյան անունը, որն, ի դեպ, մինչ այսօր հնչեցնում են՝ «Մենք Նիկոլի կողքին ենք եղել» լոզունգով։ Այդպիսիններից մեկն էլ, ըստ մեր աղբյուրների, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սյուզաննա Շմավոնյանն է եղել:

 «Հայկական Ժամ» կայքին դիմել են ոսկեհատցիները՝ նշելով, որ վերջերս են բացահայտել տնօրենի անցյալը եւ սարսափել, թե ում է վստահված իրենց երեխաների ճակատագիրը:

-Ոսկեհատի դպրոցի այսօրվա գործող տնօրենը եղել է թեթեւաբարո անձնավորություն, ում շատերը հիշում են «Լիլիի մոտ» հյուրանոց-ռեստորանից,- նշում են մեզ դիմած մարդիկ,-Էջմիածին քաղաք տանող ճանապարհի օբյեկտներից մեկում՝ «Լիլիի մոտ» ժամանակին մշտական այցելու էր, իսկ այցելուների համար՝ զանգով կանչովի հյուր։ Իսկ այսօր դպրոց է ղեկավարում, որքանո՞վ է արդարացի, որ նման վարքի տեր մարդը զբաղվի դպրոցական հաստատության գործունեությամբ։ Ավելի լավ չի՞ մեր ղեկավարությունը մաքրի դպրոցները նմաններից, որոնք բոլորս լավ գիտենք թե ինչպես են բազմել տնօրենների տաքուկ աթոռներին,-նշում են երեխաների ճակատագրով մտահոգ մարդիկ։

Քանի որ դպրոցի տնօրենին ուղղված մեղադրանքները շատ լուրջ են, եւ դրանք հաստատվելու դեպքում, նրան մղոններով պետք է հեռու պահել կրթօջախից, փորձեցինք լսել նրա մեկնաբանությունը:

Երբ նման հարցով դիմեցինք, վերջինս խիստ զայրացավ եւ փորձելով օգտվել բջջային հեռախոսից ասաց, որ հիմա կզանգահարի ոստիկանություն կամ էլ քննչականից իր ծանոթին։ Սակայն ձեռքը հետ բերելով հեռախոսից ասաց.

-Դա հերյուրանք է, ես չեմ հավատում, որ իմ մասին նման կարծիք հայտնողներ կլինեն, եւ հետո ես չեմ ճանաչում Լիլի անունով ոչ մեկին, կամ նրա հյուրանոցը եւ ռեստորանը։ Եթե այդ հոդվածը գրվի ես դատի կտամ բոլորիդ, կգնամ մինչեւ վարչապետ ու որտեղ որ պետք է, մի գրեք նման բաներ։ Ես առաջինն եմ եղել, որ թավշյա հեղափոխության ժամանակ ոտքի եմ հանել դպրոցը, ինքս եղել եմ մշտապես անկուսակցական, չփորձեք նման մարդկանց ասածներով իմ մասին հոդված տպագրել։ Ես միակ տնօրենն են, որ թիկունք չեմ ունեցել ու իմ աթոռից կառչած չեմ, ուր էլ գնամ կաշխատեմ,-մատը թափահարելով լրագրողիս վրա հայտարարեց դպրոցի տնօրենը։

Իսկ քիչ անց, հավանաբար հիշողությունը թարմացնելով Ս Շմավոնյանը ասաց։

-Հա՜, նոր միայն հիշեցի, որ ութ տարի առաջ, այդ ռեստորանի սեփականատեր Լիլին իր մեքենայով խփել է մի տաքսի մեքենայի, որի մեջ իմ ամուսինն է եղել, որից հետո մենք չենք թշնամացել, կամ իրար հանդեպ պահանջատեր չենք եղել։ Իսկ Լիլիին ես դրանից հետո էլ երբեք չեմ տեսել։ Չգրեք այդ ամենը, ես դատի կտամ, ձեր մասին ինչ ասես կգրեմ։ Հարցրեք ամեն տեղ, որտեղ ես աշխատել եմ, կտեսնեք ինչեր կասեն իմ մասին,- անընդմեջ կրկնում էր Ս Շմավոնյանը։

Դպրոցի տնօրենը տեղեկացրեց, որ համերաշխ կոլեկտիվ ունի, եւ ամեն շաբաթ հաճախում են Էջմիածին քաղաքի որեւէ ռեստորան՝ Մուշ, Վան, որտեղ համտեսում են համեղ կերակուրներ, սելֆիներ անում, իսկ խաշից էլ չեն հրաժարվում։ «Հեղափոխական» ու «մանկավարժի համեստ աշխատավարձով ապրող» տնօրենը՝ մեծամտանալով իր ազատատմիտ հայացքներից, մոռացել էր, որ սոցիալական խնդիրների մեջ թաղված հայ ժողովուրդը այդ օրերին փողոց էր դուրս եկել հենց ռեստորաններում անհոգ, ուտող-խմող ու թրեւ եկող  ղեկավարների դեմ պայքարի։

Երբ դուրս եկանք դպրոցից, մոտ մեկ ժամ անց դպրոցի տնօրեն Ս Շմավոնյանը զանգահարեց եւ սպառնաց.

-Չեմ սպառնում, բայց եթե այդ հոդվածը տպագրվի, եւ չգտնեմ ինֆորմացիա տվողին՝ տեսեք ինչ եմ ասում, ես խոսել եմ իրավաբանների հետ, քեզ դատի կտամ, քո անշարժ գույքի վրա կալանք դնել կտամ, ինչպես նաեւ քրեական գործ հարուցել կտամ քո վրա։

Հստակ հերքման փոխարեն, լսեցինք կանացի ճղճղոց եւ սպառնալիք, ամեն դեպքում հուսանք, որ Սյուզաննան «ճիշտ» է, իսկ մեր նամակագիրները՝ «սխալ», եւ մի ամբողջ համայնքի մատաղ սերնդի կրթական ճակատագիրը վստաված չէ, ինչպես նշում են մեր նամակագիրները՝ «թեթեւաբարով ինչ-որ մի կնոջ»:


 

Հերմինե Մանուկյան