ԱԺ փոխնախագահներն ընտրվեցին

Հունվարի 14-ին գումարված 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստը այսօր շարունակվում է։ Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց։
Ազգային ժողովը կքննարկի նաեւ Կառավարության
կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծն ու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։
Ինչպես նաեւ, այսօր պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեցին ԱԺ նախագահի
երկու իշխանական տեղակալներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին։
Լենա Նազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 124, դեմ՝ 3
պատգամավոր, Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 109, դեմ՝ 20
պատգամավոր:
Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է
130-ը:
Պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում, ինչպես եւ նախատեսված էր, ընտրեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանին։
Վերջինի թեկնածությանը կողմ է քվեարկել 108 պատգամավոր:
Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր:

- Բոլոր դեպքերում ձեզ ուտելու են
- Եղանակը կցրտի 3-5 աստիճանով
- Թեկնածուն կռվախնձոր է Սասուն Միքայելյանի և մարզպետի համար
- «Հայկական Ժամ»-ի հետևողականության շնորհիվ արդարությունը հաղթեց,-ասաց ամբաստանյալներից մեկի կինը
- Գյումրեցիները ծաղրում են թրաշամանուկներին
- Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
- «Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես»
- Եղանակը Հայաստանում
- ՀԴՄ-ների վաճառքը չպե՛տք է լինի ՊԵԿ-ի մենաշնորհը, դրանք պետք է ազատ վաճառվեն. Մովսես Ձավարյան
- Ո՞վ է Նիկոլը (Տեսանյութ)