«Թազա հավե՜ր, երկաթե ձվեր... սրանք Աստվածաշունչն ու գրաբարն էլ հարամին»

15/01/2019 12:55
«Թազա հավե՜ր, երկաթե ձվեր... սրանք Աստվածաշունչն ու գրաբարն էլ հարամին»

Ասում են, 7-րդ գումարման Ազգայն ժողովի անդրանիկ նիստը դիտելուց հետո, Սիսիանի Շաղաթ գյուղից մի տատիկ, ձեռքը ոտիքն խփելով բացականչել է՝ «Թազա հավե՜ր, երկաթե ձվեր... սրանք Աստվածաշունչն ու գրաբարն էլ հարամին»:

Ի դեպ, նորաթուխ պատգամավորը, որը երեկ փորձել էր փայլել իր գիտելիքներով՝ դառնալով լրատվության եւ սոցիալական ցանցերի լայն քննարկման առարկա, այսօր փորձել է պարզաբանել իր ելույթը...