Նոր շենք՝ Արտաշատի ԲԿ-ին

15/01/2019 11:47
Նոր շենք՝ Արտաշատի ԲԿ-ին

Արարատի մարզի Արտաշատի ԲԿ-ն այսուհետ գործում է նոր ու հարմարավետ  շենքում: Նախկին իշխանության, ՀԲ-ի, ԾԻԳ-ի և ԱՆ համատեղ ծրագրով կառուցված Արտաշատի ԲԿ-ն համալրված է  արդիական նոր բուժ սարքավորումներով:

Հիշեցնենք, որ Արտաշատի ԲԿ-ում նոր տնօրեն է նշանակվել: Մեղմ ասած՝  այս ԲԿ-ն նախկինում իր գործունեությամբ կաղում էր, հիվանդները հաճախակի բողոքում էին վատ  բուժ սպասարկումից ու իրար ետևից գրանցվող մահերից:

Похожее изображение

Փորձեցինք հետաքրքրվել, թե նոր տնօրենն ի՞նչ փոփոխությունների է ենթարկել ԲԿ-ն, սակայն վերջինս տեղում չէր, նրա փոխարեն աշխատակիցները պատմեցին, որ  նոր տնօրենը՝ Համիկ Համբարձումյանը հսկայական պարտքերով էր ընդունել ԲԿ-ն և այսօր՝ ամիսներ անց, մարված են դրանք:

Բուժ հիմնարկում, ըստ աշխատակիցների, խստություն ու վերահսկողություն է սահմանված տարածաշրջանի բնակչությանը բարձր բուժ սպասարկման համար:

Մանրամասները՝ հաջորդիվ...