Բացառիկ վիրահատություն՝ բարեհաջող ելքով

14/01/2019 20:22
Բացառիկ վիրահատություն՝ բարեհաջող ելքով

Օրեր առաջ «ՆորքՄարաշ Բժշկական Կետրոնում» աննախադեպ վիրահատություն է կատարվել՝ փրկվել է 57֊ ամյա պացիենտի կյանքը։ Ոսկեհատ Գրիգորյանը մի քանի բուժկենտրոններ դիմելուց հետո, դիմեց «Նորք – Մարաշ Բժշկական Կետրոնում» շատ ծանր ախտորոշմամբ՝ երիկամի ուռուցք, որը տարածվել է երակային սիստեմով դեպի ստորին սիներակ, խթանելով ստորին սիներակի լուսանցքը և շարունակվելով դեպի աջ նախասիրտ։


Պացիենտը հոսպիտալացվել է և ստացել է բուժում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որից հետո կատարվել է ծավալային վիրահատական միջամտություն՝ մասնագետների թիմային, համակարգված աշխատանքի շնորհիվ կատարվել է 5 ժամ տեւողությամբ վիրահատություն։


Հաջորդաբար կատարվել է նաև ստեռնոտոմիա և լապառատոմիա, բացվել է մուտքը դեպի սիրտ և երիկամ, արյան արհեստական շրջանառության պայմաններում՝ աջ նախասրտից հեռացվել է գոյածությունը և միաժամանակ կատարվել է նեֆրեկտոմիա (երիկամի հեռացում) և ուռուցքի ներաճման հատվածում ստորին սիներակի պլաստիկա։


Հայաստանում առաջին անգամ է այս ծավալի բարդ վիրահատությունկատարվել։ Վիրահատությունը կատարել են մեր կենտրոնի՝ սրտային վիրաբույժ, սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանը , օգնականներ՝ Մուշեղ Կուրղինյան եւ Մամիկոն Հովհաննիսյան, Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի` Արքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալի առաջատար անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը և անոթային եւ էնդովասկուլյար վիրաբույժ Էդուարդ Աղիյանը, «Արթմեդ» Բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի պրոֆեսոր Աշոտ Ծատուրյանը։ Անեսթեզիոլոգ՝ Գագիկ Մովսիսյանը, բուժքույր՝ Արևիկ Գորգանյանը, սրտաբան՝ Քրիստինե Առաքելյանը:


Պերֆուզիոլոգ՝ Արտակ Վարդանյան։ Վիրահատությունը անցել է հարթ, առանց բարդությունների, պացիենտը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք և իրեն լավ է զգում։ Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Երբ բժիշկները համախմբվում են իսկապես հրաշքներ են տեղի ունենում՝ շնորհիվ իրենց գործի գիտակների համախմբվածության ու աշխատանքի ճիշտ կազմակերպման։ 
սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Գագիկ Հեբոյանը , օգնականներ՝ Մուշեղ Կուրղինյան եւ Մամիկոն ՀովհաննիսյանԱվստրալիայի Սիդնեյ քաղաքիԱրքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալի առաջատար անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը և անոթային եւ էնդովասկուլյար վիրաբույժ Էդուարդ Աղիյանը, «Արթմեդ» Բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի պրոֆեսոր Աշոտ Ծատուրյանը։ Անեսթեզիոլոգ՝ Գագիկ Մովսիսյանըբուժքույր՝ Արևիկ Գորգանյանըսրտաբան՝ Քրիստինե Առաքելյանը

Պերֆուզիոլոգ՝ Արտակ Վարդանյան։ 


Հասարակայնության հետ կապերի բաժին։