ՀՀ 7-րդ գումարման Աժ նախագահը

14/01/2019 15:26
ՀՀ 7-րդ գումարման Աժ նախագահը

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը:

Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը:

«Փակ և գաղտնի քվեարկությամբ ԱԺ 132 պատգամավորների 131 կողմ ձայնով ՀՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արարատ Միրզոյանը»,- ասաց Հովակիմյանը:

1 քվեաթերթիկ եղել է անվավեր:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության այսպիսի բարձր քվեի համար: «Այսպիսի քվեն իսկապես պարտավորեցնող է: ԱԺ նախագահի պաշտոնում յուրաքանչյուր րոպե աշխատելու եմ հիշել այս պարտավորությունը: Այժմ մոտենալու եմ խմբակցությունների ղեկավարներին և շնորհակալություն հայտնեմ»,-ասաց Միրզոյանը:

Տեղեկացնենք նաեւ, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ղեկավարները նախօրոք հայտնել էին, որ թեկնածու չեն առաջադրելու եւ սատարելու են Միրզոյանի թեկնածությանը:

ՀՀ 7-րդ գումարման Աժ նախագահը