Ես քեզ խաբել եմ Հայաստանի հպարտ քաղա-ՔԱՑԻ

Նիկոլի խոսքը իրեն ընտրածներին
Բարև ձեզ, Հայաստանի հպարտ քաղաՔԱՑՈւ տակ ընկածներ:
Հույսով եմ, որ լավ եք: Քանի դեռ ես ձեզ պես էշի թամբի վրա եմ, դուք միշտ մի կտոր հաց ու կառտոլ կունենաք ուտելու և ձեր մարմնի մերկությունը ծածկելու քուրջ ու փալաս էլ կունենաք:
Ասում եք թանկացումնե՞ր են: Ավելի լավ, Հայաստանի հպարտ քաղաՔԱՑՈւ տակ ընկածներ, բա ձեզ պե՞տք են հազար տեսակ ԳՄՕ-ներով վարակած սննդամթերքներն ու մրգերը:
Կառտոլն եփում եք, թթու կունենաք դրած, դնում եք կողքը, տանը մի պատառ հաց կճարվի, ուտում ու պառկում եք, որովհետև գազը թանկացել է, և դա ոչ աշխատողի, ոչ չաշխատողի, ոչ էլ թոշակառուի ու նպաստառուի գրպանին հարմար չէ՝ տուն տաքացնելու համար:
Կարևորը՝ ինչ զուլում էլ բերեմ գլխներիդ, դուք ինձ հավատարիմ եք: Էդ որ ասում եմ ՝ հպարտ քաղաՔԱՑԻներ, ձեզ եմ ասում, էն դժգոհ մասի վրա գոռում եմ.
-Հանգի՜ստ նստեք տեղներդ, հանգի՜ստ նստե՜ք տե՜ղներդ:
Էնպես եմ գոռում, որ «գրիժա» եմ ստացել մի քանի տեղից: Իսկ դուք կարաք ֆեյք մեկնաբանություններով քաղա-«քացի»ների տակ էլ գցեք ինձանից դժգոհներին՝ ՖԲ-ում, լրատվամիջոցներում, Ազատություն Ռ/Կ-ի իմ անձնական տիրույթի մեկնաբանությունների սյունակում: Մի խոսքով՝ որտեղ պատահի, մինչև չհասկանան, որ իրենք էլ կառտոլ ու թթու պիտի ուտեն, սառը անկողին մտնեն, անփող ու անտուն պիտի մնան, որ ՄԵՆՔ՝ ձեր ԸՆՏՐՅԱՆԵՐԸ, լավ ապրենք:
Հա՜, էս էլ մեր նոր «պադավատներն» են: Հետս կիլոմետրերով քայլել են, իսկ հիմա պիտի ոտները գետին չառնի, ժողովուրդ ջան:
Վաղը էլի լայվ կմտնեմ:
Ձեզ շատ սիրում եմ, ժող ջան:
Առա՜յժը՜մ...
Բա՜յ...

- Բոլոր դեպքերում ձեզ ուտելու են
- Եղանակը կցրտի 3-5 աստիճանով
- Թեկնածուն կռվախնձոր է Սասուն Միքայելյանի և մարզպետի համար
- «Հայկական Ժամ»-ի հետևողականության շնորհիվ արդարությունը հաղթեց,-ասաց ամբաստանյալներից մեկի կինը
- Գյումրեցիները ծաղրում են թրաշամանուկներին
- Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
- «Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես»
- Եղանակը Հայաստանում
- ՀԴՄ-ների վաճառքը չպե՛տք է լինի ՊԵԿ-ի մենաշնորհը, դրանք պետք է ազատ վաճառվեն. Մովսես Ձավարյան
- Ո՞վ է Նիկոլը (Տեսանյութ)