Էս ու՞մ կտանիք ազգային ժողով

11/01/2019 19:15
Էս ու՞մ կտանիք ազգային ժողով

Շիրակի մարզի ազգաբնակչությունը զարմացած է, մարզի պատգամավորների «հաջողություններով» հատկապես՝ մարզպետ Կարեն Սարուխանյանի ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու մասով։

-Մեր մարզպետ Կարեն Սարուխանյանին դեպուտատ կդարձնեն խելքի աշեցեք։ Մի հանդիպման ժամանակ իրան խնդրեցինք, որ աշնանացան գարու, ցորենի սերմացու տրամադրի մարզի ժողովրդին, ի՞նչ ասի որ լավ լինի,- պատմում են գյումրեցիները,- Ըսեց՝ է թեփ ցանեք, որ սերմացու չունեք։ Ու հենց,   տեսավ որ ժողովուրդը զարմացավ ու զայրացավ, թե էս ի՞նչ կըսես պարոն մարզպետ, դեբիլի պես ծիծաղեց, թե՝ կատակ կենեյի։ Հմի էդ մարդը պատգամավոր բդի էղնի՞, է հողը մեր գլխին։ Մարզում ինչքան աշխատող մարդիկ կային սաղի գլխին քրեական գործեր սարքեց, ու չեն կռնա մինչեւ հիմա ապացուցեն։ Մեգըմ չկա ըսե, ԱԺ կերթաս, որ ի՞նչ էնես։ Ինքը մանուկ է, դուդ է դուդ։ Մրից ելանք, մրջուրն ընկանք--զայրանում են շիրակցիները։


Հերմինե Մանուկյան