Ադրբեջանական հերթական վայնասունը

11/01/2019 18:49
Ադրբեջանական հերթական վայնասունը

Կարծում ենք վրա է հասել ժամանակը ձեզ հետ կիսվելու, որ ադրբեջանական համայնքը դեռ հոկտեմբեր ամսվա սկզբից փորձում էր խափանել մեր ֆիլմի արտադրությունը: 
Նրանց առաջին փորձը՝ խոչընդոտել լիտվական նկարահանումներին, մենք կանխեցինք ու պատվով ավարտեցինք նկարահանումները՝ շնորհիվ մեր թիմի վճռականության և համառության: 
Օրեր առաջ հրապարակվել էր հետևյալ հոդվածը, նաև անվանական նամակներ ուղարկվել մեզ հետ համագործակցող լիտվացի և ֆրանսիացի ֆիլմարտադրողներին: 
Գլխավոր հերոսի դերակատար Ռիխարդ Զամելի գործակալը նույնպես ստացել էր այդ նամակը: Ցավալի է, որ ֆիլմի համարտադրողները և օտարերկրացի դերասանները ստիպված են բախվել նման երևույթների հետ, երբ նրանց առաջնային նպատակը խաղաղության պահպանումն է և տարածքի ամենավտանգավոր կոնֆլիկտի մասին իրազեկվածությունը:

***

«ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը, բողոքի նամակ է ուղարկել ադրբեջանական գրավված տարածքներում նկարահանվող «Դրախտի դարպասը» ֆիլմի համարտադրողներին։ Բողոքի նամակում՝ ուղղված Կեստուտիս Դրազդաուկասին և Անժելիկա Շուլերին, նշված է, որ ավելի ճիշտ կլիներ ֆիլմն անվանել «Դժողքի դարպասը», քանի որ նկարահանվող տարածքները օկուպացված են եղել բռնի ուժով ու այնտեղ բնակվող հազարավոր ադրբեջանցիներ վտարվել են իրենց հարազատ հողերից: Ուղղելով խոսքը Կեստուտիս Դրազդաուսկասին և Անժելիկա Շուլերին՝ Գյանջալիևը հիշեցրել է, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզն ու նրան հարակից 7 շրջանները՝ իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում»:

https://en.trend.az/azerbaijan/politics/3001946.html

***

Картинки по запросу դրախտի դարպասը

Ֆիլմի հետարտադրական ծախսերի ֆինանսական օժանդակության ակնկալիքով մենք դիմել ենք մի քանի միջազգային հիմնադրամների, սակայն նման ագրեսիվ մոտեցումները դրական արդյունքի ակնկալիքները թուլացնում են։ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀՈՒՍԱՀԱՏՎՈՒՄ։

Այժմ մենք, ինչպես երբեք, ունենք ձեր ֆինանսական աջակցության կարիքը՝ ավարտին հասցնելու համար «Դրախտի դարպասը» ֆիլմի հետարտադրական փուլի աշխատանքները։

GoFundMe համաֆինանսավորման հարթակում մենք արդեն հասել ենք $5,010-ի, սակայն պետք է համալրենք նաև $21,200 -ը: Օգնե՛ք մեզ օգնելու Արցախին՝ միջազգային հարթակներում այն ճանաչելի դարձնելու համար հենց այս ֆիլմով: Մենք մոտ ենք վերջնագծին, և Ձեր ակտիվ ներգրավվածությամբ կարող ենք հասնել արդյունքի:

Կիսվեք ձեր ընկերների և բարեկամների հետ: Մեր ֆիլմերը նմանատիպ թեժ արձագանք են ստանում, ինչը ենթադրում է որ մեր կինոն միջազգային հարթակում մեծ աղմուկ է բարձրացնում:

ՈՒՐԵՄՆ ԵԿԵ՛Ք ՄԻԱՍԻՆ ՇԱՐԺՎԵՆՔ ԱՌԱՋ։