Ովքե՞ր են հովանավորում Սարուխանի համայնքապետին և խոչընդոտում օգոստոսից սկսած նախաքննական գործը

10/01/2019 23:40
Ովքե՞ր են հովանավորում Սարուխանի համայնքապետին և խոչընդոտում օգոստոսից սկսած  նախաքննական գործը

Քիչ  առաջ, մեր խմբագրություն էին զանգահարել մի քանի զայրացած սարուխանցիներ, դժգոհելով իրենց համայնքապետ՝ Լյովա Աբրահամյանից:

-Մեր համայնքապետն իրական աղվես է,-ասում էին մեր զրուցակիցները,-3 օր առաջ բեմականացրել էր համայնքապետարանի գանձապահ՝ Իգիթ Բադալյանի աշխատասենյակի սեյֆի կողոպուտը՝ հայտարարելով, որ  իբր անհայտ անձիք  տարել են Սարուխանի համայնքապետարանից 700 հազար դրամ և ինչ-որ ցուցակ: Վաղամեռիկ՝ Հովհաննես Չիչոյանի օրոք էլ համայնքապետի սեղանից փաստաթղթեր էր անհետանում: Կասկածներ կային, որ դա աղվես Լյովայի ձեռքի գործն է, ով տեղակալի պաշտոնից դժգոհ ձգտում էր համայնքապետի աթոռին, մարդ, ով նախկինում էլ ղեկավարել էր Սարուխան համայնքն ու մի լավ թալանել բյուջեի միջոցներն անձնական նպատակների համար,-պատմում էին բնակիչները:

 

Ավագանու անդամ ներկայացած մի անձ էլ փաստեց, որ Լ. Աբրահամյանը նախկին համայնքապետ՝ Հ. Չիչոյանի հետ, նրա մահից  երկու օր առաջ, ինչ-որ ջեմի մատակարարից մեծ խմբաքանակի կասկածելի սպառման կտրոնի  համար վեճ է  ունեցել:

-Չիչոյանը կասկածանքով հարցրել է, թե մանկապարտեզի սաները ո՞նց կարող էին ուտել տոնաներով ջեմը կարճ ժամկետում: Ողորմածիկն  ամբողջ օրը զայրույթից ու խաբված լինելու հանգամանքից սուր գլխացավ ուներ,-պատմում էր ավագանու անդամը,-անսպասելի մահ ու աթոռի զավթում,ինչպե՞ս հասկանալ,-հարցնում է զանգահարողը:

Ըստ բնակիչների, իրենց համայնքապետ Լյովա Աբրահամյանի քրոջ տղաները, ովքեր այսօր Ղազախստանի Կարագանդա համայնքում հայտնի ռեստորանի սեփականատերերն են ու միջադեպի մասնակիցները, ընտրության նախորդ 2 օրերին՝ հոկտեմբերի 19-ից 20-ը պարկերով փողեր բաժանեցին սարուխանցիներին ու ղեկավար դարձրին իրենց հայտնի «ինտրիգյոռ» քեռուն՝ Լ. Աբրահամյանին:

Սարուխանցիները վստահեցնում էին, որ ՀՀ իրավապահ մարմիները համապատասխան նյութեր ունեն Լյովա Աբրահամյանի դեմ՝ խոշոր գումարի յուրացման և պաշտոնի չարաշահման վերաբերյալ:


Սակայն քր. գործի հարուցումն ու ընթացքին խոչընդոտում են Գեղարքունիքի նախկին  մարզպետ՝ Արսեն Գրիգորյանն ու իր եղբայրը՝ Վայոց ձորի ոստիկանության վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը:

Ըստ բնակիչների, Գրիգորյան եղբայրները իրենց մեծ կապերով խոչընդոտում են նախաքննական մարմիներին՝ քողարկելով բյուջեից թռցրած 20 մլն դրամը, որն իր վրա է վերցրել Սարուխանի գանձապահը՝ Լ. Աբրահամյանի հետ  ինչ-ինչ պայմանավորվածությունների շուրջ:


-Մինչդեռ , իրականում, այդ 20 մլն դրամը յուրացրել է խարդախ Լյովան՝ մտածելով, որ կգցի մահացած համայնքապետի վրա,-ասում էին բնակիչները,-այսքանից հետո դե կարողացեք պատկերացնել, թե ու՞մ ձեռքում է հայտնվել Սարուխանի նման մեծ համայնքը, որն ունի շուրջ 200 մլն բյուջե:


Հ.Գ. 1 Տեղեկացնենք մեզ դիմած բնակիչներին, որ մեր կայքը լրատվական հետաքննություն կսկսի վերը շարադրածի առնչությամբ ու պարբերաբար կտեղեկացնի իր ընթերցողներին հետագա զարգացումների մասին:     

   Շարունակելի…

Նարինե Հասրաթյան