Պատմության դասեր. ի՞նչ կտա մեր երկրին ռուսական զորքի դուրս բերումը

09/01/2019 22:17
Պատմության դասեր. ի՞նչ կտա մեր երկրին ռուսական զորքի դուրս բերումը

Դեռ 1999թ մի հոդված էի գրել, որտեղ համեմատականներ էի անցկացրել 18-րդ դարի վերջի եւ 19-րդ դարի սկզբի թուրքերի դեմ հայերի և հույների ազգային-ազատագրական պայքարների միջև։

Լավ հոդված էր ու լավ էլ արձագանք գտավ՝ հատկապես սփյուռքում։ Շատ չխորանալով այդ հոդվածի մեջ, ընդամենը մի դրվագ ներկայացնեմ, որն էլ ուղղակիորեն աղերսվում է բուն գրառման հետ։

1774թ. ռուս-թուրքական Քյուչուկ Կայնարջիի հաշտության պայմանագրում, մի կետ կար, որով ռուսական նավերն անարգել օգտվում էին նեղուցներից և կար մի քոսոտ ենթակետ, որով հունական նավերը կարող էին լողալ ռուսական դրոշի ներքո։

Հենց պայմանագրի այս ենթակետով էր պայմանավորված հունական առևտրականների հարստացումը

բուրժուազիայի ի հայտ գալը և 1821թ սկսված անկախության համար պայքարի հաջող ավարտը։

Այս պայմանագրից հետո, հույն առևտրականներն արագ հարստացան, ձեռք գցեցին լուրջ կապիտալ, ծնվեց հունական բուրժուազիան, Հունաստանը սկսեց ապրել ազգային վերածնունդ. սկսեցին մտածել դպրոցների բացման մասին, արտերկրում ռազմագիտություն սովորելու մասին, բացվեցին հետերիաներ, բուրժուազիայի մոտ ի հայտ եկան ազգային գաղափարներ

Բուրժուազիան հասկացավ, որ մասը փոքր է ամբողջից և ավելի լավ է կապիտալի մի մասը դնել ազգային ազատագրական պայքարի մեջ, քան կորցնել ամբողջը։

 Մոտ 50 տարի հետո հասան իրենց նպատակին՝ Հունաստանն ազատագրվեց թուրքական լծից։ Բայց դա արեց մտածված՝ հանգիստ և հաշվարկված քայլերով։ Բայց մենք չկարողացանք դա անել. մեր կապիտալը դրսում էր ու այսօր էլ է դրսում և դա շատ վտանգավոր է

Սփյուռքի կապիտալը փայլում է տարին մեկ անգամ՝ ապրիլի 24-ին. նրանք էլ մեղք չունեննրանք էլ իրենց խնդիրներն ու հոգսերն ունեն:

Տեղի հարուստներն էլ լուրջ գործոն չեն, սրանց կապիտալն էլ է դրսում՝ այստեղ կորցնելու բան չունեն:

 Մնում ենք մենք. մենք էլ առանց լուրջ հենարանի սրա-նրա վրա սրեր ենք ճոճում: Լա՛վ, ասենք թե ճոճեցինք՝ օգուտը ո՞րն է։

Похожее изображение

Այս ամսի 12-ին, ինչ-որ անուղեղներ միտինգ են անելու՝ ընդդեմ ռուսական զորքերի:

 Լա՛վ, ասենք թե ռուսն իր զորքը հանեց՝ ի՞նչ է լինելու հետո:

 Ապա ինձ բացատրե՛ք. միտինգ արեցինք, հետո՝ ես էլ Ձեզ հետ, զաստավները պայթացրեցինք, ռուսը հանեց իր զորքը, հետո այդ սահմանը պահելու՞ ենք, թե՝ ոչ:

Ընդհանրապես, ազգայնականությունը լավ բան է, բայց այն երկսայր սուր է. ազգայնական գաղափարը գեղեցիկ է, երբ այն համադրվում է ո՛չ միայն տաք զենքի, այլ նաև սառը դատողության հետ։

Դուք մտածում եք ազգայնականը նա է, ով հայտարարու՞մ էկամ նա է, որ միայն սու՞ր է ճոճումԿարո՞ղ է մտածում եք, թե ես ստրուկ եմ. ես որ Վարպետյանի հետ շփվում էի, Ժիրոյի հետ Արցախում կռիվ տալիս, հետո ազգայնական գաղափարներ տարածելու համար հոդված կպցնում մեջքիս (մի կերպ պրծա դատվելուց), այդ ժամանակ, Ձեզնից շատերը Նժդեհի գերեզմանի տեղը հաստատ չգիտեին:

 Հիմա եկել ինձ ազգային գաղափա՞ր եք բացատրում ու ասում արի ռուսի զորքը հանե՞նք։

 Լա՛վ մի կերպ հանեցինք

Картинки по запросу հայ թուրքական սահման

Ես այսպիսի համեմատություն չեմ ուզում անել, որ Թուրքիայի բնակչությունը, բավական է փշալարի մյուս կողմից ամեն մեկը ռագատկով մի քար շպրտեն այս կողմ, մեր կողմում կուրգան կառաջանա. նման հիմար մտքերի վրա շեշտը չեմ դնում, քանզի փոքր ազգերն էլ կարող են հավասար պայքար մղել մեծերի հետ:

Բայց մի քանի լուրջ հարցեր ամեն դեպքում տամ.

Գոնե գիտե՞ք հայ-թուրքական սահմանը քանի կիլոմետր է:

 Հաշվարկ արե՞լ եք որքան զորք է պետք, որքա՞ն զինտեխնիկա, ֆինանս, բյուջե եւ այլն :

Գոնե գիտե՞ք, որ Արցախը հազիվ ենք պահում:

Դիրքեր կան, որի պաշտպանության համար 13 մարդ է պետք, բայց 6 հոգով են պահում, գոնե գիտե՞ք, որ չպահվող դիրքեր էլ կան, որովհետև զինվորի պակաս կա:

 Հիմա մի հատ ֆռոնտ էլ եք ուզում բացե՞լ։

Լա՛վ եք անում՝ բացե՛ք, բայց Արցախի դիրքերի պես կարողանալու՞ ենք պահենք, ո՞վ է պահելու:

Այս հարցը ում տալիս եմ՝ թե ո՞վ է պահելու, ինչ-որ ապուշ, վերացական պատասխան եմ լսում՝ մենք։

Արա՛ այ շան որդիք մենքը  ո՞վԴու՛ և ո՞վ, տալիս են հետևյալ պատասխանը՝ ես ու դու

Ապե՛ր, իմ վրա հույս մի դիր՝ Արցախում մինի վրա պայթած մարդ եմ ու ոտքեր չունեմ՝ անվասայլակի վրա եմ, ասա՝ դու ու ո՞վ: Ես ու ՎալոդըՆայում եմ Վալոդին՝ մի 70 տարեկան մարդ է, 10 մետր որ վազի՝ հաստատ շունչը փչելու է։

Լա՛վ, հիմա ասա՛ դու և ո՞վդե ես ու սփյուռքահայ այսինչըարա՛ դե սիկտիր է, արդեն ֆռցնում ես:

 Ուրեմն լսե՛ք, մենք ժամկետային զինծառայողով այդ ֆռոնտը չենք կարող պահել, մնում է պայմանագրայինը:

Հիմա ուշադիր լսե՛ք. եթե դուք գոնե 10 հազար հոգու (շատ չեմ ասում` մի 50 հազար պետք է, ես 10 հազար եմ ասում), եթե այսքան ստորագրված պայմանագիր ցույց կտաք, որ պատրաստ են գոնե 3 տարով սահմանը պահել ու կապ չունի սփյուռքահայ են, թե ոչ, եթե սա ցույց կտաք, ցույց կտաք նաև այն ֆինանսները, որով մի տարի պետք է սրանց վարձատրեք, (դեռ չեմ խոսում զինտեխնիկայի ու զինամթերքի մասին՝ շատ բան չեմ ուզում), այս երկու բանը երբ ցույց կտաք, առաջին մարդը, որ ռուսական զաստավ կպայթեցնի՝ դա կլինեմ ես ու եթե չանեմ ես պոռնիկ եմ, բայց եթե դուք այդ պայմանագրերն ու ֆինանսը չունեք, ցույց չեք տալիս ու օդում՝ «դե կլինի էլի, սկզբում հանենք, հետո կլինի»  նման պատասխան տվողները պոռնիկների պոռնիկ են ու Սորոսի սպերմա, որոնք գուցե և չգիտակցելով՝ իրենց շեֆերին լսելով, այնուամենայնիվ, ծառայում են Սորոսին և ՑՌՈւ-ին եւ ազգայնական դրոշի տակ ուզում են կործանել այս երկիրը

Եվ վերջում ավելացնեմ երկու բան.

  1. 1.թուրքական զինվորը թքած ունի սահմանին զինվոր կա՞, կամ ի՞նչ թվաքանակով են, նրան միակ պահող բանը, դա փշալարի վրա ցցած ատոմային դրոշն է։
  2. 2.Գործեք 19-րդ դարի հույների պես՝ երկրի հարստությամբ գործարաններ բացե՛ք, թալանածը ե՛տ բերեք, դրե՛ք գիտության ու կրթության մեջ, լուծե՛ք երկրի դեմոգրաֆիական հարցերը, հասե՛ք մի լիարժեք կետի ու նոր՝ դուխով գնացեք լիարժեք անկախության։

Թե չէ ընկել եք գոմիկ Լևոն Բարսեղյանի և շպիոնների-շպիոն Ժիրոյի խելքին։

18-20 թթ մենք այնպիսի ինտելեկտուալ պառլամենտ ու կառավարություն ենք ունեցել, որ աշխարհում դեռ չի եղել, բայց ի՞նչ արեցին՝ կործանեցին երկիրը ու մի մասն էլ փախան երկրից։

Ու գիտե՞ք, թե ինչու. այն ժամանակ էլ մեկը Նոքսին էր դիմավորում, մյուսը՝ Բոքսին, մի մասն էլ գաղտնի բանակցում էին թուրքերի հետ


Աղբյուր