Արտյոմ Կանեւսկոյը հրաժարվել է համաներումից

07/01/2019 22:11
Արտյոմ Կանեւսկոյը հրաժարվել է համաներումից

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը (Հարությունյան) հրաժարվել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասել է նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Ինքն ընդհանրապես որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ իր մասնակցությունը պետք է բացառվի, այս հիմքով էլ համաներման համար համաձայնություն չի տվել»,- ասաց Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Նշենք,որ Արտյոմ Կանեւսկոյը հոկտեմբերի 10-ին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նա մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ՝  ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը):

Այս հոդվածի մասով համաներումը կիրառելի է։