Դասը վարում է մտավորականը

07/01/2019 21:52
Դասը վարում է մտավորականը

Արմավիրի մարզի Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցի բարձր դասարանցիներն իրենց ծնողների հետ միասին, խնդրել են մեր կայքի միջոցով  շնորհավորել դպրոցի տնօրեն՝ Եստեր Գալստյանին, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի  առթիվ:

«Հարգելի Եստեր Գալստյան.

Ջերմորեն շնորհավորում ենք  Ձեզ՝ տոների առթիվ: Անգնահատելի  է Ձեր աշխատանքն ու ներդրումը  պետականության կայացման ու պահպանման գործում…»:

Սա  մեր կայքի էլեկտրոնային փոստին գրված  նամակի առաջին տողերն են:

Աշակերտներն ու ծնողները սիրով հիշում էին, թե ինչպես տարիներ առաջ Եստեր Գալստյանն առաջին  ուղեկիցն է եղել  դեպի գրքերի զարմանահրաշ աշխարհը:

-Դասը վարում է մտավորականը,-մատնանշում էին թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտներն ու ծնողները:

Անի Մադոյան