Նիկոլի կառավարության պաշտպանության հենասյունը (Տեսանյութ)

07/01/2019 12:15
Նիկոլի կառավարության պաշտպանության հենասյունը (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երկրորդ կալանավորումից հետո նրա աջակիցները՝ մոտ հազար հոգանոց խմբով Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա արեցին, որի ժամանակ իշխանական թեւից երեք սադրիչներ հայտնվեցին, ովքեր տարբեր մեղադրանքներ էին հնչեցնում Ռ. Քոչարյանի հասցեին:

Մի քանի չհիմնավորված մեղադրանքներից հետո նրանցից երկուսը կորան: Իսկ երրորդը՝ Հայկազ Մակարյան անուն-ազգանունով, որպես իրավապաշտպան հանդես եկած երիտասարդը, ճղճղան ձայնով ու ամբիցիոզ խոսքով ներկայացավ որպես քոչարյանական կառավարման տարիների զոհ, որ իբր իր մայրն էլ է այդ իշխանությունների զոհը, անգամը մոր մահը կապեց իշխանությունների հետ եւ այլն:

Հետագայում, համացանցում լուրեր պտտվեցին, որ վերը նշված երիտասարդն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից ֆինանսավորվում է՝ հակաիշխանական ակցիաների ժամանակ ելույթ ունենալու ու սադրելու համար:

Սակայն, այդքանով չավարտվեց Հայկազ Մակարյանի ակտիվությունը, նա ֆեյսբուք սոցիալական ցանցով, տարբեր հրապարակումներով է հանդես գալիս՝ թիրախում պահելով Ռոբերտ Քոչարյանին, կամա թե ակամա սեպ խրելով հայակական երկու պետությունների միջեւ: 

Դպրոցներում տրանսսեքսուալիզմը քարոզող Հայկազ Մակարյանը, ով վերջին ժամանակներս մորը կորցրած տառապող զավակ է ներկայանում, պարզվում է ժամանակին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարում, այդ նույն մոր դեմ տարբեր մեղադրանքներ է հնչեցնում:

Տես՝ տեսանյութը:

Հե՜յ, Նիկո՛լ, ու նման բարոյական որակներից զուրկ մարդկանցո՞վ ես պաշտպանությունդ ձեւավորել:

Դեռ ավելին՝ սրանց միջոցով էլ փորձ ես անում հասարակական կարծի՞ք թելադրել...

Похожее изображение


Աննա Գրիգորյան